Իրոն գազեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Իրոն գազեթ» (օսերեն՝ Ирон газет «Օսական թերթ»), օսերեն առաջին թերթը։ Առաջին համարը հրատարակվել է 1906 թվականի հուլիսի 23-ին Վլադիկավկազում։ ՂԹերթը մեծ նշանակություն ուներ օսական լրագրության զարգացման համար։ Այնտեղ հրատարակվել են հետագայում հայտնի դարձած շատ հեղինակների ստեղծագործություններ։ Իննը համարի թողարկումից հետո թերթը փակվել է Տերի նահանգի գեներալ-գուբերնատորի հրամանով՝ հեղափոխական ուղղվածություն ունենալու պատճառով։

Հուլիսի 23-ին, թերթի առաջին համարի թողարկման օրը, Հարավային Օսիայում նշվում է զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների տոնը։