Իրմա և Էմմա Գրամատիկաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրմա և Էմմա Գրամատիկաներ

Իրմա և Էմմա Գրամատիկաներ, իտալացի դերասանուհի քույրեր։

Իրմա Գրամատիկա (1873-1962)։ Հանդես է եկել Չ․ Ռոսիի, Է․ Դուզեի, Է․ Ցակկոնիի, Տալի Գրամատիկա Կալաբրեզիի թատերախմբերում։ Հետագայում ստեղծել է սեփական թատերախումբը։ Խաղացել է Զոլայի «Թերեզա Ռաքեն», Շիլլերի «Սեր և խարդավանք», Տաուպտմանի «Միայնակ մարդիկ», Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին», Շեքսպիրի «Մակբեթ» պիեսներում․ ժամանակակիցների վկայությամբ, նա ժառանգել է Դուզեի արվեստի լավագույն գծերը։

Էմմա Գրամատիկա (1875—1965), բեմական գործունեությունն սկսել է Է․ Դուզեի ղեկավարությամբ։ 1900-ական թվականներին Իտալիայի առաջատար դերասանուհիներից էր։ Խաղացել է Հաուպտմանի («Միայնակ մարդիկ», «Ռոզա Բերնդ»), Իբսենի («Նորա»), Ռոստանի («Սամարիտյանուհին»), Շոուի («Պիգմալիոն», «Կեսար և Կլեոպատրա») պիեսներում՝ ստեղծելով բեմական բանաստեղծական կերպարներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 200