Իրինա Մարչենկո
Իրինա Մարչենկո | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1934 (89 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Իրինա Մարչենկո (սեպտեմբերի 4, 1934, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ (2008)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրինա Մարչենկոն ծնվել է 1934 թվականին, Լենինգրադում։ 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Զուգահեռ հետաքրքրվել է թատերական արվեստով, հաճախել է դերասանական ստուդիա։ 1959 թվականից աշխատում է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի[1]։
Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեր | Ներկայացում |
---|---|
Գալչիխա | «Անմեղ մեղավորները» |
Փառանձեմ | «Վարդաձորյան տագնապ» |
Պրոսկովյա | «Զինվորական այրին» |
Սիլվիա Գիբսոն | «Ռուսական արջ» |
Պամելա | «Ինչպես կարել տատիկին» |
Իշխանուհի-տատիկ | «Խելքից պատուհաս» |
Անֆիսա | «Երեք քույր» |
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ | Տարեթիվ |
---|---|
«Հին օրերի երգը» | 1982 |
«Սուրբ Ծնունդ» | 2002 |
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի վաստակավոր արտիստ, 2004 թվական
- Հայաստանի ժողովրդական արտիստ, 2008 թվական
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Իրինա Մարչենկոյի կենսագրությունը dasaran.am կայքում(չաշխատող հղում)