Իրեն Վարշանյի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրեն Վարշանյի
Ծնվել էօգոստոսի 11, 1877(1877-08-11)[1]
ԾննդավայրԴյոր, Հունգարիա[2]
Մահացել էհոկտեմբերի 17, 1932(1932-10-17) (55 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2]
ԳերեզմանՆոր հասարակական գերեզմանոց
ԿրթությունԲուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (1897)
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունդերասանուհի

Իրեն Վարշանյի (օգոստոսի 11, 1877(1877-08-11)[1], Դյոր, Հունգարիա[2] - հոկտեմբերի 17, 1932(1932-10-17), Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[2]), հունգար դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894-1896 թվականներին սովորել է Բուդապեշտի Թատերարվեստի ակադեմիայում։ 1896-1930 թվականներին աշխատել է «Վիգսինհազ» (Բուդապեշտ) թատրոնում։ Հունգար գրող Բրոդիի պիեսներում Վարշանյիի դերակատարումները (Էրժեբեթ, «Ստնտուն», Ֆլորա, «Ուսուցչուհին») երևույթ են եղել ազգային թատրոնի պատմության մեջ։ Վարշանյիի ռեալիստական արվեստին բնորոշ էր հոգեբանական և սոցիալական նկարագրերի խորությունը, վերամարմնավորման վարպետությունը։ Դերերից են նաև Աննա (Հաուպտմանի «Ջուլհակներ»), Էլիզա (Շոուի «Պիգմալիոն»), Միսիս Ջոնս (Գոլսուորդիի «Արծաթյա տոուփը»)։ Վարշանյին հունգարական թատրոնում Չեխովի կերպարների առաջին մարմնավորողն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ծնունդների գրանցամատյան
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրեն Վարշանյի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 342