Իրավունքի ֆենոմենոլոգիական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրավունքի ֆենոմենոլոգիական դպրոց, XX դարի բուրժուական իրավագիտության ուղղություն։ Հիմք ընդունելով էդմունդ Հուսերլի ֆենոմենոլոգիան, նրա ներկայացուցիչները գտնում են, որ իրավունքն ունի գոյաբանական հիմք՝ օրենսդրից անկախ կեցություն։ Իդեալական հիմք ոչ թե իրական հասարակական, սոցիալտնտեսական և քաղաքական հասարակարգն է, այլ՝«իրավական հասկացությունների և նորմերի կեցության» հատուկ աշխարհը։ Օրենսդիրների նպատակամղված իրավաստեղծ գործունեությունը ներկայացվում է որպես դատավորի կամ օրենսդրի արդեն ձևավորված իրավական մոդելների կռահում։ Քողարկելով իրավունքի դասակարգային, սոցիալական բնույթը՝ դպրոցի կողմնակիցներ բուրժուական իրավունքի նորմերը համարում են մեկընդմիշտ տրված, մերժում սոցիալական կոնկրետ պայմաններին համապատասխան նորմեր մշակելու անհրաժեշտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 457