Իրավունքի հոգեբանություն
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իրավունքի հոգեբանությունը մյուս բոլոր հասարակական գիտությունների նման առանձնանում է իր առարկայով և առաջադիր խնդիրներով: Իրավունքի հոգեբանության առարկայի տարանջատումը առանձնահատուկ նշանակություն ունի այն իմաստով որ առարկայի պարզաբանումը հնարավորություն է տալիս հստակեցնել նրա սահմանները առանձնացնել զարգացման օրինաչափությունները, ձևակերպել նրա առջև դրված խնդիրների համակարգը և նախանշել առարկայի զարգացման օրինաչափությունները, վերոհիշյալ նկատառումներից ելնելով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել իրավունքի հոգեբանության սինթետիկ բնույթին, այսինքն՝ այն հանգամանքին, որ իրավունի հոգեբանության բաղադրիչներն են մի կողմից իրավագիտությունը, մյուս կողմից՝ հոգեբանությունը:
Իրավագիտության տեսանկյունից իրավաբանության օբյեկտն է օբյեկտիվ սոցիալական իրականությունը, սակայն իրավագիտությունը բոլորովին էլ չի հավակնում լինել միակ գիտությունը, որը ուսումնասիրում է օբյեկտիվ սոցիալական իրականությունը, այս ոլորտը ուսումնասիրվում է նաև մի շարք այլ գիտությունների կողմից, մասնավորապես փիլիսոփայության և սոցիոլոգիաի, հասարակագիտության, հոգեբանության և այլն: Փաստորեն նույն օբյեկտը իր տարբեր կողմերով ուսումնասիրվում է մի շարք հարակից իրար լրացնող գիտությունների կողմից. մեր կողմից առանձնացված օբյեկտի բաղկացուցիչ մասն է կազմում նաև նրա առարկան: Կոնկրետ իրավագիտության առարկա է պետությունը և իրավունքը, մասնավորապես պետաիրավական հարաբերությունները: Հոգեբանության առարկան հոգեկանի երևույթները գործընթացներն ու վիճակներն են սակայն իրավունքի հոգեբանության առարկան չի կարող համարվել իրավագիտության և հոգեբանության առարկաների մեխանիկական հանրագումարը, միայն վերջին տարիների ընթացքում աշխարհի առաջատար տեսաբան մասնագետները առաջ են քաշել շուրջ 17 տեսական հայեցակարգեր որոնք փորձում էին բացատրել իրավունքի հոգեբանության առարկան: Այս խնդիր ստուգաբանությամբ զբաղված խոշորագույն գիտնականների շարքում կարելի է առանձնացնել Վասիլի Չուֆարովսկուն, հայ ուսումնասիրողներից Շահրիմանյանին և այլոք: