Իրավարարություն (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իրավարարությունից)

Իրավարարություն, արբիտրաժ (ֆր.՝ arbitrage)

  1. Վեճերի լուծման միջոց, որով կողմերի վեճը լուծում են առանձին անձինք (իրավարարներ, միջ նորդ դատավորներ)։ Իրավարարներին կողմերը ընտրում կամ նշանակում են նախնական պայմանավորվածությամբ, ինչպես և օրենքով սահմանված կարգով։ Իրավարությանը սովորաբար դիմում են առևտրա կան գործարքների. Փոխադրումների, ապրանքների մատակարարման կապակցությամբ առաջացած գույքային վեճեր լուծելու համար։
  2. Հատուկ մարմին, որը քննում և լուծում է գույքային և դրա հետ առնչվող ոչ գույքային վեճեր։ Տարբերում են պատահական (մեկուսացված) և մշտական գործող (պերմանենտ) Իրավարություններ։ Միջնորդ դատարանը կազմակերպվում է որևէ կոնկրետ գործ քննելու նպատակով։ Նրա կազմը հաստատվում է կողմերի փոխհամաձայնությամբ կամ նախօրոք նրանց սահմանած կարգով։

19-20-րդ դարերեում տարածված մշտական գործող իրավարությունները ստեղծվում էին և ստեղծվում են առևտրական պալատներին, պետական մարմիններին, զանազան ասոցիացիա ներին առընթեր։ ԽՍՀՄ իրավարությունների համա կարգը կազմում են՝ պետական Իրավարություն, միութենական հանրապետությունների պետական իրավարությունները, մարգային (երկրամասային), քաղաքային (Մոսկվայում, Լենին գրադում) պետական իրավարությունները։ Պետական իրավարությունների գործունեոոթյունը որոշվում է օրենքով։ Պետական իրավարություններում գործերը քննում են իրավարարները՝ վիճող կողմերի պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննելով պայմանագրի կնքման և պայմանագրային պարտավորությունների կատարման կապակցությամբ ծագած վեճեր, պետական իրավարությունները միջոցներ են ձեռնարկում ապահովելու պետության և կողմերի տնտհաշվարկային շահերը, օգնում վերացնելու ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության թերությունները, դրանց մասին հայտնում վերադաս կազմակերպություններին, անհրաժեշտության դեպքում՝ դատախազության մարմիններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 456