Իրանի Իսլամական Հանրապետության Լրատվական Ցանց
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Իրանի Իսլամական Հանրապետության Լրատվական Ցանց | |
| Երկիր | Իրան Թեհրան |
|---|---|
| Հեռարձակման գոտի | |
| Լեզու հեռարձակման | պարսկերեն |
| Հիմնադիր | Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն |
| Սեփականատեր | Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն |
| Վեբ-կայք | http://www.irinn.ir/ |
Իրանի Իսլամական Հանրապետության Լրատվական Ցանց (պարսկ.՝ شبکه خبر جمهوری اسلامی ایران, անգլ.՝ Islamic Republic of Iran News Network), իրանական միջազգային լրատվական հեռուստաընկերություն, պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն պետական հեռուստառադիոընկերությանը:[1] Գլխավոր գրասենյակը գտնվում է Թեհրանում: Հեռուստաալիքը ներկայացնում է հիմնականում քաղաքական լրատվություն, կան նաև սպորտի, արվեստի, գիտության և բժշկության մասին թեմատիկ հաղորդումներ: Հատուկ ժամերին ներկայացվում են անգլերեն և արաբերեն լեզուներով լուրերի թողարկումներ:
Հեռուստաալիքը հասանելի է Եվրոպայում (Hot Bird), Ասիայում (AsiaSat 3S), Հյուսիսային Ամերիկայում (Galaxy 19), Արաբական երկրներում (Badr 5) և Աֆրիկայում (Intelsat 902):
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Պաշտոնական կայք (պարս.)
- ԻԻՀՁ պաշտոնական կայք
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ IRIB - About Us(անգ.)