Իտալիայի հայոց միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալիայի հայոց միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Իտալիա
ՀապավումԻՀՄ
Հիմնադրված1950-ական թվականներ
Լուծարվածգործում է մինչ օրս
ՆպատակներՀամախմբել Իտալիայի հայությանը
Գլխադասային գրասենյակՄիլան, Իտալիա
Գլխավոր քարտուղարՀակոբիկ Մանուկյան
Ստորադաս 
կազմակերպություն(ներ)
«Հայաստան» համահայկական հիմնադրամի իտալական կոմիտե

Իտալիայի հայոց միությունը հիմնվել է 1950-ական թվականների սկզբին, Միլանում։ Միության կանոնագիրը պաշտոնապես վավերացվել է Իտալիայի Հանրապետության նախագահի՝ 1955 թ. ապրիլի 2-ի որոշմամբ։ Կազմակերպում է գաղութի ազգային կյանքը, պարբերաբար իրականացնում մշակութային միջոցառումներ։ Միության հավաքատեղին Միլանի Հայ տունն է։ Նախագահն է Հակոբիկ Մանուկյանը (1991 թվականից)։ Իտափայի հայոց միության վարչության խնամակալությանն է հանձնված 1994 թվականին Միլանում հիմնված «Հայաստան» համահայկական հիմնադրամի իտալական կոմիտեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։