Իվ Ժակ Կուստո
| Իվ Ժակ Կուստո | |
|---|---|
(օվկիանոսագետ, ճանապարհորդ) |
|
| ԱԱՀ՝ | Իվ Ժակ Կուստո |
| Ծննդյան օր՝ | հունիսի 11, 1910 |
| Ծննդավայր՝ | Սեն Անդրե դը Կյուբզակե, Բորդո, (Ֆրանսիա) |
| Վախճանի օր՝ | հունիսի 25, 1997 |
| Վախճանի վայր՝ | Փարիզ (Ֆրանսիա) |
Իվ Ժակ Կուստո (ֆր՝ Jacques-Yves Cousteau, ծնվ. 1910, հունիսի 11, Սեն Անդրե դը Կյուբզակե, Բորդո, մահ. 1997, հունիսի 25, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի օվկիանոսագետ և ճանապարհորդ Իվ Կոստոն ստեղծել է փակ տիպի թթվածնային սարքը, կատարելագործել աքվալանգը, նախագծել ստորջրյա նկարահանման «սուզվող սկավառակ» տեսախցիկը։
Կուստոն դեռևս մանկուց է հրապուրվել ծովով, առաջին անգամ ծովի ջրում սուզվելուց հետո, նա համոզվել է, որ ինքն անբաժան է այդ աշխարհից։
Նա 1930 ավարտել է Բրեստի (Ֆրանսիա) ծովային դպրոցը, ապա սովորել Ռազմածովային թռիչքային դպրոցում, որտեղից 1936 «Ժաննա դ՛Արկ» նավով մեկնել է առաջին շուրջերկրյա ճանապարհորդության։
1950 նորոգելով և սարքավորումներով վերազինելով «Կալիպսո» նավը՝ նա կատարել է բազմաբնույթ հետազոտություններ Ատլանտյան օվկիանոսում, Հնդկական օվկիանոսում, Կարմիր ծովում, Սև ծովում, Արաբական ծովում ու Պարսից ծոցում։
1965 Միջերկրական ծովում միջև 110 մ խորություն իջեցված գնդաձև մի տնակ, որտեղ 6 ջրասուզակներ Կոստոյի հետ աշխատեցին 23 օր։
1967 նա ստորջրյա նկարահանող տեսախցիկներով ուսումնասիրություններ է կատարել Կարմիր ծովում և արդյունքները մանրամասն ներկայացրել «Որպեսզի ծովում չլինեն գաղտնիքներ» և «Կալիպսոն ու բուստերը» գրքերում։
1970 «Կալիպսոն» ուղևորվեց Անտարկտիդա։ Այս անգամ Կոստոյի ուշադրության կենտրոնում էին կետերը։ Նա նկարահանել է մի ֆիլմ և գրել «Համաշխարհային օվկիանոս» գիրքը։
1957 ղեկավարելով Մոնակոյի Օվկիանոսագիտական թանգարանը՝նա զբաղվել է նաև օվկիանոսների մայրցամաքային ծանծաղուտի, ծովային օրգանիզմների (հատկապես շնաձկների ու կետերի) և աշխարհագրական տարբեր լայնություններում դրանց օրինաչափությունների ուսումնասիրությամբ, կատարել ստորջրյա նկարահանումներ։
Իվ Կուստոն իր ամբողջ կյանքում պայքարել է նաև Համաշխարհային օվկիանոսի անաղարտության պահպանության համար։ Նա առավել հայտնի է Կապիտան Կոստո անունով։
Աղբյուրներ[խմբագրել]
- Դպրոցական մեծ հանրագիտարան:Գիրք 1, հատոր 1:Երևան 2009, էջ 511–512