Իվան Ֆիոլետով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Fioletov IT.jpg

Իվան Տիմոֆեի Ֆիոլետով (ռուս.՝ Ива́н Тимофе́евич Фиоле́тов; 1884 - սեպտեմբերի 20, 1918), ռուսաստանյան հեղափոխական շարժման գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1900 թվականից։

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Աշխատել է Բաքվում; 1904-ին՝ ՌԱԴԲԿ Բաքվի կոմիտեի անգամ։ 1905-07-ի հեղափոխության շրջանում՝ Բաքվի և Գրոզնիի նավթարդյունաբեղ բանվորների արհմիության կազմակերպիչներից։ 1908 թ.-ից եղել է աքսորում։ 1911 թ.-ից կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, Տաշքենդում, Չելեկենում։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո՝ Բաքվի սովետի գործադիր կոմիտեի անդամ, մայիսից՝ նավթարդյունաբերողների բանվորների միության նախագահ։ 1917 թ.-ի հոկտեմբերից՝ ՌՍԴԲ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի անդամ։ 1918 թ.-ի ապրիլից Բաքվի ԺԿԽ-ի ժողտնտեսության գործերի կոմիսար։

Գնդակահարվել է Բաքվի 26 կոմիսարների հետ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png