Իվան Ֆիգուրովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Ֆիգուրովսկի
Иван Фигуровский
Ծնվել է1865
Մահացել է1940
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունաշխարհագրագետ
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Իվան Վլադիմիրովիչ Ֆիգուրսկի (ռուս.՝ Иван Владимирович Фигуровский, 1865 - 1940), ռուս կլիմայագետ, աշխարհագրագետ։

Հիմնական ուսումնասիրությունները վերաբերում են Կովկասի կլիմայական առանձնահատկությունների վերլուծությանը, Կովկասի կլիմաների դասակարգման և կլիմայական ու ֆիզիկաաշխարհագրական շրջանացման հարցերին։ Այդ աշխատանքներում վերլուծվում և ամփոփվում են նաև Հայաստանին վերաբերող նյութերը։ Հատուկ աշխատություն ունի Հայաստանի կլիմայի վերաբերյալ՝ «Հյուսիս-արևելյան Հայաստանի և հարևան շրջանների կլիմայական ակնարկ» (1920)։

Դա Հայաստանի կլիմային նվիրված առաջին մենագրությունն է։ Մասնակցել է Կուր-Արաքսի ավազանի ջրային ռեսուրսների օգտագործման հանձնաժողովի աշխատանքներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։