Իվան Մոսկվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՄՈՍԿՎԻՆ Իվան Միխայլովիչ, ռուս սովետական դերասան։ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ (19361893—1896 թվականներին սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության Ի․ Մ․ Մոսկվին երաժշտադրամատիկական ուսումնարանի դրամատիկական բաժնում։ 1896—1898 թվականներին աշխատել է Ցարոսլավլի և Կորշի (Մոսկվա) թատրոններում։ 1898 թվականից՝ Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի դերասան (1943 թվականից՝ դիրեկտոր)։ Նախասովետական շրջանի դերերից են Ֆեոդոր (Ա․ Կ․ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»), Լուկա (Դորկու «Հատակում»), Պրոտասով Ի․ Մոսկվինը Սնեգիրյովի դերում («Կարամազով եղբայրներ», ըստ Դոստոեսկու, 1910) (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»)։ Մոսկվինի արվեստի կատակերգական-երգիծական տարերքը հատկապես դրսևորվել է սովետական շրջանի դերակատարումներում։ Մոսկվինը ստեղծել է Խլինովի և Պրիբիտկովի (Ա․ Օստրովսկու «Զերմ սիրտ», «Վերջին զոհը»), Չերվակովի (Լեոնովի «Ունտիլովսկ»), Նոզդրյովի (Դոգոլի «Մեռած հոգիներ»), Զագորեցկու (Դրիբոյեդովի «խելքից պատուհաս») և այլոց կերպարները։ Մեծ հաջողությամբ խաղացել է Պուգաչովի, Դորնոստաևի (Տրենյովի «Պուգաչովշչինա», «Լյուբով Ցարովայա»), Իվան Դոռլովի (Կոռնեյչուկի «Ռազմաճակատ») դերերը։ Մոսկվինը հանդես է եկել նաև իբրև ռեժիսոր։ Նկարահանվել է կինոյում։ ՍՍՀՄ պետական մրցանակներ (1943, 1946)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png