Իվան Մայսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆինլանդիայի և Խորհրդային Միության միջև չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրում: 1932 թ. հունվարի 21: Ձախից` Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Աառնո Յուրյո-Կոսկինենն է, աջից` Ֆինլանդիայում ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ Իվան Մայսկին

Իվան Միխայիլի Մայսկի (1884 - 1975), խորհրդային դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, պատմաբան։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946)։ ԽՄԿԿ անդամ 1921 թվականից։ 1902 թվականից ընդգրկվել է հեղափոխական շարժման մեջ, 1903 թվականին հարել է մենշևիկներին (որոնցից հրաժարվել է 1918 թվականին)։ 1908 թվականից տարագրվել է։ 1912 թվականին ավարտել է Մյունխենի համալսարանը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Ռուսաստան։ 1922 թվականից անցել է դիվանագիտական աշխատանքի։

1929-1932 թվականներին՝ լիազոր ներկայացուցիչ Ֆինլանդիայում, 1932-1943 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպան Մեծ Բրիտանիայում։ 1943-1946 թվականներին՝ ԽՍՀՄ արտգործժողկոմի տեղակալ։ Մասնակցել է Ղրիմի (1945), Պոտսդամի (1945) կոնֆերանսներին։ 1935-1937 թվականներին եղել է ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ, 1941-1947 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու։ 1946 թվականից զբաղվել է գիտական և գիտամանկավարժական աշխատանքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png