Իվան Կրուզենշտեռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Kruzenshtern I F.jpg

Իվան Ֆեոդորովիչ Կրուզենշտեռն (1770-1846 ), ռուս ծովագնաց, ծովակալ (1842 թ.), Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1806 թ.)։

1803-1806 թթ.-ին ղեկավարել է «Նադեժդա» և «Նևա» նավերից կազմված ռուս, առաջին շուրջերկրյա արշավախումբը, կատարել օվկիանոսագրական և օդերևութաբանական մեծ աշխատանքներ, նկարագրել Կուրիլյան կղզիների մի մասը, Սախալինի, Կամչատկայի և ճապոնական մի շարք կղզիների ափերը։ Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են «Ճանապարհորդություն աշխարհի շուրջը 1803 թ., 1804 թ., 1805 թ. և 1806 թ. «Նադեժդա» և «Նևա» նավերով» (1809-1812 թթ.) եռահատոր աշխատության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png