Իվան Կարաբեկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Կարաբեկով
Ծնվել էմայիսի 17, 1930(1930-05-17)[1]
Թաղավարդ, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել է2011
ԳերեզմանՇահումյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի ֆիզիկայի ինստիտուտ[1]
Ալմա մատերՄոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան (1953)[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1976)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Իվան Պատվականի Կարաբեկով (մայիսի 17, 1930(1930-05-17)[1], Թաղավարդ, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - 2011), հայ խորհրդային շրջանի ֆիզիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր (1976

Ավարտել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը (19531955 թվականից աշխատում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում (1972 թվականից՝ լաբորատորիայի վարիչ)։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են լիցքավորված մասնիկների ժամանակակից արագացուցիչների տեսական ու տեխնիկական խնդիրներին։ Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցչի նախագծի հեղինակներից և գործարկման մասնակիցներից է։

Զբաղվում է նաև պինդ մարմնի ֆիզիկայի և բյուրեղագիտության բնագավառի հետազոտություններով՝ արագացուցչի սինքրոտրոնային ճառագայթման փնջերի կիրառմամբ։ ԽՄԿԿ անդամ 1974 թվականից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 291