Իվան Գալամյան
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իվան Ալեքսանդր Գալամյան (23 հունվարի 1903 Թավրիզ, Իրան - 14 Ապրիլի 1981 Նյու Յորք, ԱՄՆ) 20-րդ դարի խոշոր ջութակահար-մեթոդիստ։
Ծագումով հայ Իվան Գալամյանը 1904 թ.-ին ընտանիքով տեղափոխվում է Մոսկվա, որտեղ 1916-1922 թթ. սովորում է Կոնստանտին Մոստրասի մոտ, որը Լեոպոլդ Աուերի աշակերտն էր։ Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ նա տեղափոխվում է Փարիզ, որտեղ ուսումը շարունակում է Լուսիան Կապեի մոտ։
1937թ-ին Գալամյանը վերջնականապես տեղափոխվում է ԱՄՆ և հաստատվում է այնտեղ։ 1941 թ ամուսնանում է Յուդիթ Յոնսոնի հետ։ Սկզբում նա դասավանդում է Ֆիլադելֆիայի Կուրտիս երաժշտկան ինստիտուտում, իսկ այնուհետև Նյու Յորքի Ջուլիարդ Սքուլում ղեկավարում է ջութակի բաժինը։ Գալամյանը փոխառում է ռուսական և ֆրանսիական դպրոցի լավագույն հատկանիշները և ստեղծում սեփական ջութակի մեթոդիկան, որտեղ նա մեծապես տեղ է հատկացնում Լուսիեն Կապեի աղեղային տեխնիկային։ Նրա մեթոդիան հետագայում շարունակում է նրա ասիտենտը` Դորոթեա Դելեյը (1917-2002)։
Գալամյանի ամենահայտնի աշակերտներն են Իսահակ Պերլմանը, Պինչաս Ցուկերմանը, Սիմոն Ստայնդեյջը, Չունգ Կյունգ-Վան, վաղամեռիկ Միխայիլ Ռաբինը, Ջոշուա Բելլը, Ջեյմ Լորեդոն, Պաուլ Ձուկովսկին։ Գալամյանի բազմաթիվ աշակերտներ տարիներ շարունակ պարբերաբար դարձել են միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիրներ։ Գալամյանը հեղինակ է երկու հիմնարար մեթոդիկ գրքերի` «Ջութակի նվագի և դասավանդման հիմունքները և սկզբունքները» և «Ժամանակակից ջութակի տեխնիկան» (երկուսն էլ 1962 թ):