Իվան Աբաջիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իվան Աբաջիև (ծնվ. 1932, փետրվարի 12), բուլղարացի ծանրորդ։

1957-ի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է։ 1954-ի, 1957-ի, 1959-ի միջազգային երիտասարդական խաղերի բրոնզե մեդալակիր է։ 1968-81-ին, 1999-2000-ին եղել է Բուլղարիայի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ։ Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ունեցած նվաճումների համար նրան շնորհվել է Բուլղարիայի «Սոցիալիստական աշխատանքի հերոս» կոչումը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ազիզյան Գ. Ն., Հովհաննիսյան Կ. Լ., Ծանրամարտի հանրագիտարան, Ե., 2012, էջ 43։