Իսրայելի պահեստայինների ծառայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսրայելի պահեստայինների ծառայություն (եբրայերեն՝ שירות מילואים פעילՇիրութ Միլուիմ Պաիլ), Իսրայելի պետության պահեստայիններով զբաղվող ծառայություն։

Իսրայելի պաշտպանության բանակում ժամկետային ծառայություն անցած երկրի բնակիչները բաշխվում են պահեստային ուժերում և կարող են զորակոչվել արտակարգ իրավիճակների ժամանակ (պատերազմ, ռազմական գործողություններ, բնական աղետ) կամ պլանային հանձնարարությունների նպատակով (զորավարժություններ, բնակավայրերի պաշտպանություն)։ Որոշ պահեստայիններ («միլուիմնիկներ») զորակոչվում են նույն զորամասեր, որտեղ ծառայել են, իսկ ոմանք էլ տեղափոխվում են պահեստայինների ստորաբաժանումներ։

Համաձայն 2008 թվականի Իսրայելի պահեստային ծառայության մասին օրենքի[1], զինվորները պարտավոր են պահեստային ծառայությանը մինչև 40 տարեկան հատելը (կանայք՝ մինչև 38), մարտական սպաները՝ մինչև 42, իսկ որոշ պայմանավորված մասնագետներն էլ (բժիշկներ, տեխնիկներ, ծանր տրանսպորտի վարորդներ և այլն)՝ մինչև՝ 49 տարեկանը։ Նախկինում տղամարդիկ-պահեստայինները զորակոչվում էին մինչև 54 տարեկան հասակը։

2004 թվականից Լագ բա Օմեր տոնի ժամանակ նշվում է Պահեստայինի օրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]