Իսրայելի բաց համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

32°11′19.4″ հս. լ. 34°53′16.51″ ավ. ե. / 32.18872464332128, 34.88792181015015

Համալսարանի կամպուսը

Իսրայելի բաց համալսարան, ԻԲՀ (եբր.՝ האוניברסיטה הפתוחה‎), Իսրայելի պետության ութ համալսարաններից մեկը, որը ճանաչված է Կրթության նախարարության Բարձրագույն կրթության խորհրդի կողմից։ Համալսարանի առանձնահատկությունը նրա մեջ է, որ այնտեղ դասընթացները անցնում են դիստանցիոն ուսուցման սկզբունքով։

Համալսարանի գաղափարը ի հայտ է եկել 1971 թվականին բրիտանական բաց համալսարանի օրինակով։ Համալսարանի հիմնադրման ամսաթիվն է համարվում 1974 թվականի ապրիլի 14-ը, 1976 թվականի հոկտեմբերի 17-ից անց է կացել առաջին դասը։ 1980 թվականին համալսարանը պաշտոնապես բուհ է ճանաչվել և ստացել է շրջանավարտներին բակալավրի աստիճան տալու իրավունքը։ 1982 վականին 41 շրջանավարտ ստացել է բակալավրի դիպլոմը։

Արտաքին հղումներ[խմբագրել]