Կենտրոնական մարզ (Իսրայել)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենտրոնական մարզ
եբրայերեն՝ מחוז המרכז
ԵրկիրԻսրայել Իսրայել
ԿարգավիճակԻսրայելի մարզ
Մտնում էԻսրայել
ՎարչկենտրոնՌամլա
Խոշորագույն քաղաքՌիշոն լե Ցիոն
Բնակչություն (2008)1․730․500
Տարածք1293 կմ²
Սահմանակցում էՀայֆայի մարզ, Թել Ավիվի մարզ, Երուսաղեմի մարզ և Հարավային մարզ
ISO 3166-2 կոդIL-M

Կենտրոնական մարզ (եբրայերեն՝ מחוז המרכז‎, մեհոզ ա մերկազ), Իսրայելի վեց վարչական մարզերից մեկը։ Ընդգրկում է Շարոն դաշտավայրի մեծամասնությունը։ Մարզի վարչական կենտրոնն է Ռամլեն, իսկ խոշորագույն քաղաքը Ռիշոն լտ Ցիոնը։

Համաձայն 2005 թվականի տվյալների մարզի բնակչությունը կազմում է 1 613 700 մարդ, տարածքը՝ 1 242 կմ²։ Ըստ Իսրայելի Կենտրոնական Վիճակագրական Բյուրոյի տվյալների մարզի բնակչության մեծամասնությունը կազմում են հրեաները՝ 88%, արաբները՝ 8%, իսկ 4%-ը այլ էթնիկական խմբերի ներկայացուցիչներ (հիմնականում ռուսներ և ուկրաինացիներ խառը ընտանիքներից, որոնք ունեն բարեկամական կապեր հրեաների հետ, ինչպես նաև խառը արյան մարդիկ, որոնք համաձայն Վերադարձի մասին օրենքի հրեա չեն ճանաչվում։)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտրոնական մարզ (Իսրայել)» հոդվածին։