Իսրայելական բաժանիչ արգելապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգելապատի քարտեզը. կապույտը՝ արգելապատը, կանաչը՝ Կանաչ գիծը
Պատ Աբու Դիսի և Երուսաղեմի միջև, 2004 թ. հունիս

Իսրայելական բաժանիչ արգելապատ (եբրայերեն՝ גדר ההפרדה‎), Իսրայելը Հորդանան գետի ձախ ափից բաժանող սահմանապահ կառույց։ Սահմանային արգելապատի ընդհանուր երկարությունը կազմում է 703 կմ։

Արգելապատի կառուցման հիմնական նպատակներն էին[1].

  • սահմանին մոտիկ գտնվող հրեական բնակավայրերի, կապի հանգույցների և ճանապարհների պաշտպանոմը պաղեստինյան դիպուկահարներից և ընդհանուր հարձակումներից։
  • արաբակա բնակչության ընդհանուր մասի առանձնացումը հրեական մասից
  • Իսրայելի պետության տարածքի պաշտպանությունը ահաբեկիչների գրոհներից և ընդհանուր անվտանգության ապահովումը
  • Իսրայելի և Պաղեստինի տարածքների վերջնական սահմանագծման նախադրյալների ստեղծումը և արգելապատի հայտարարումը որպես պետությունների փաստացի սահման
  • Իսրայելի պետության համար որոշ կարևոր հողերի դե ֆակտո անեքսիա

Կառուցմն սկսվել է 2003 թվականինի, երբ Իսրայելի վարչապետն էր Արիյել Շարոնը։ Նախատեսված էր կառուցումն ավարտել դեռ 2005 թ. ամռանը, սակայն Իսրայելի Բարձրագույն դատարան ուղղված որոշ բողոքների պատճառով աշխատանքները դեռ ավարտված չեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իսրայելի ցամաքային սահմանի պաշտպանությունը(չաշխատող հղում) «Հատուկ տեխնիկա» №6 2006 թ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսրայելական բաժանիչ արգելապատ» հոդվածին։