Իսչիգուալաստո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսչիգուալաստո
իսպ.՝ Ischigualasto
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
Իսչիգուալաստո
ՏեղագրությունԱրգենտինա Արգենտինա
Կոորդինատներ30°07′00″ հվ. լ. 67°54′43″ ամ. ե.HGЯO
Տարածք603,69 կմ²
Հիմնադրված է2004
Քարտեզ
 Parque Provincial de Ischigualasto Վիքիպահեստում

Իսչիգուալաստո (իսպ.՝ Parque provincial de Ischigualasto), բնության հատուկ պահպանվող տարածք Արգենտինայում, որը գտնվում է Սան–Խուան նահանգում, երկրի հյուսիս–արևմուտքում։ Պարկը Տալամպայա ազգային պարկի հետ միասին, որը գտնվում է նույն երկրաբանական տեղանքում, մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության մեջ։

Պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 603,7 կմ²։ Պարկի հիմնական մասը գտնվում է Վալյե–Ֆերտիլ դեպարտամենտի տարածքում, մասամբ Խաչալ դեպարտամենտի տարածքում, ծովի մակերևույթից 1300 մ բարձրության վրա։ Պարկին բնորոշ է տիպիկ անապատային և կիսաանապատային բուսականությունը (թփեր, կակտուսներ և փոքր ծառերԿլիման չոր է, անձրևները լինում են հիմնականում ամռանը, իսկ ջերմաստիճանը տատանվում է –10 մինչև +45 °C։ Պարկի տարածքում փչում են 20—40 կմ/ժ արագություն ունեցող մշտական հարավային քամիները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսչիգուալաստո» հոդվածին։