Իսմայիլականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իսմաիլականությունից)

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Իսմայիլականություն

Իմամականնները զգալիորեն ընդլայնեցին իրենց ազդեցությունը և դարձան հիմնական կրոնական միությունը ալ-Բաքիրի որդու և ժառանգորդի՝ Ջաֆար աս-Սադիկղի երկարատև և իրադարձություններով լի իմամաթի շրջանում, ով համարվում էր անվանի գիտնական և ուսուցիչ Հուսեյնիների (хусайнидов) իմամների շրջանից։ Ալ-Բաքիրի մահից հետո նրա շիա հետևորդները բաժանվեցին մի քանի խմբի, բայց մեծամասնությունը իմամ ճանաչեց նրա մեծ որդուն՝ Աբու Աբդալլահին, ով հետագայում իր հոր կողմից ստացավ «աս-Սադիկղ» («ճշմարիտ/արդարամիտ») մականունը։ Նա աստիճանաբար բարձր դիրք է գրավում այն բուռն շրջանում, երբ Աբբասյաններին ի վերջո հաջողվում է ոչնչացնել Օմայանններին։

Աբբասյանների ապստամբությունը վաղ իսլամի պատմության շատ կարևոր փուլերից մեկը հանդիսացավ և հանգեցրեց սոցիալ-քաղաքական և տնտեսական բազմաթիվ փոփոխությունների։ Բայց նրանց իշխանության գալով չարդարացան շիանների հույսերը թե խալիֆայությունը կժառանգի ալիականներից մեկը։ Ավելին, Աբբասյանները նույնիսկ սկսեցին հետապնդել նրանց։ Արդյունքում մեծ թվով շիաներ միացան «хуррамийа» կոչվող խմբին։ Իրաքում նրանք բաժանվեցին 2 խմբի իմամաթի նկատմամբ ալիական ծագում ունեցող թեկանծուի հարցի շուրջ. ոմանք կողմ էին աս-Սադիկղին, ոմանք էլ՝ ան-Նաֆս ազ-Զաքիին։ Այն բանից հետո, երբ վերջինիս շարժումը կորցրեց իր երբեմնի ակտիվությունը, ավելի քիչ ռադիկալ կողնորոշում ունեցուղ աս-Սադիկղը հանդես եկավ որպես առաջնորդ և ժամանակի ընթացքում ձեռք բերեց գիտնական-աստվածաբանի հռչակ։ Նա հադիսներ էր փոխանցում և հետագայում սկսվեց հիշատակվել իսնադներում, որոնք հավանության էին արժանացել սուննիների կողմից, ուսումնասիրում էր ֆիկղհ և հիմնվելով հոր աշխատանքների վրա դնում է կրոնական իրավունքի շիական դպրոցի (մազհաբ) հիմքերը, որը կոչվեց իր անունով՝ ջաֆարիական։

Իմամ Ջաֆար աս-Սադիկղը և նրա հետևորդները ձևավորեցին իմամաթի ուսմունքի հիմանական կոնցեպցիան, որը, ըստ էության, պահպանվել էր ուշ շրջանի իսնաաշարիականների և իսմաիլականների կողմից։ Իմամական շիիզմի կենտրոնական (գլխավոր) ուսմունքը հիմնվում էր այն հավատի վրա, որ մարդկությանը մշտապես անհրաժեշտ է ասվածային ղեկավարում անմեղ և անսխալական իմամի կողմից, որը Մուհամմադի մահից հետո կդառնա մարդկանց հեղինակավոր ուսուցիչը և առաջնորդը։ Նա իրավունք ունի անհրաժեշտության դեպքում կիրառել такийа-ի սկզբունքը և հանդիսանում է կրոնական հեղինակություն։ Իմամականնների ուսմունքի համաձայն մարգարեն անձամբ է Ալիին նշանակել իր ժառանգորդ և իրավահաջորդ՝ բացահայտ ցույց տալով նրան (նասս) Աստվածային կամքի արտահայտման շնորհիվ։ Ալիից հետո իմամամթը պետք է փոխանցվեր Ալիի և Ֆաթիմայի ժառանգներին՝ հորից որդուն՝ նասսի համաձայն, իսկ ալ-Հուսեյնից հետո այն պետք է փոխանցվեր Հուսեյնինների գծով։ Աշխարհը չի կարող գոյություն ունենալ առանց իմամի, ով, ըստ էության, հանդիսանում է երկրի վրա Աստծո ներկայացուցիչը։ Ճշմարիտ իմամին ճանաչելը և հպատակվելը համարվում են յուրաքանչյուր հավատացյալի պարտականությունը։

Սա աս-Սադիկղին հնարավորություն ընձեռեց բնական կերպով համախմբել շիիզմը նախորդ բազմաթիվ պարտություններից հետո, քանի որ իմամից այլևս չէր պահանջվում դեմ դուրս գալ հաստատված ռեժիմին և ուժով պաշտպանել իր պահանջները։ Այլ կերպ ասած այս շրջանից սկսած իմամաթի և խալիֆայության ինստիտուտները տեսականորեն տարանջատվեցին միմյանցից։ Իմամի գիտելիքի՝ իլմի հիման վրա, որը աստվածային կերպով տրվել և փոխանցվել էր նասսի միջոցով նախորդ իմամի կողմից, իրավունքներով օժտված իմամը դառնում էր կրոնական ղեկավարության միակ հեղինակավոր աղբյուրը, նույնիսկ եթե նա չէր ղեկավարում որպես խալիֆ։ Ինչպես նասսի դեպքում իմամի իլմը սկիզբ է առնում Ալիի գծով անմիջականորեն Մարգարեից։ Մշակելով իմամամթի կոնցեպցիան հիմնված այս երկու փոխկապակցված սկզբունքների վրա՝ իլմ և նասս, և հիմնվելով такийа-ի պրակտիկան, աս-Սադիկղը տվեց իմամի գործառույթների և ատրիբուտների լիովին նոր մեկնաբանություն։

Իմամ աս-Սադիկղը իր հետևորդների շարքերում ներգրավեց նաև որոշ ղուլաթների, որոնցից էր օրինակ գիտնական Աբու ալ-Խատտաբը, ով ժամանակի ընթացքում ձևավորեց խատտաբիյա կոչվող խմբավորումը և սկսեց խիստ ծայրահեղական քաղաքականություն վարել, ինչի արդյունքում աս-Սադիկղը ստիպված էր նրան հեռացնել իր շրջապատից։ Աբու ալ-Խատտտաբի մահից հետո նրա հետևորդներից ոմանք անցան աս-Սադիկղի ավագ որդու՝ Իսամաիլի կողմը, ով բացահայտ պաշտպանում էր Աբու ալ-Խատտաբի ռադիկալ քաղաքականությունը։

Իսմաիլի մասին շատ քիչ բան է հայտնի։ Իսմաիլը և նրա ավագ եղբայր Աբդալլահը Ջաֆար աս-Սադիկղի ավագ որդիներն էին նրա առաջին կնոջից՝ ֆաթիմայից, ով հանդիսանում էր ալ-Հասան իբն Ալի իբն Աբի Տալիբի թոռնուհին։ Իսմաիլը 25 տարի մեծ էր իր խորթ եղբայր Մուսա ալ-Կազիմից։ Բավականին շատ հիշատակումներ կան այն մասին, որ նա սերտ կապեր ուներ իր հոր հետևորդների առավել ռադիկալ շրջանների հետ։

Շատ աղբյուրների համաձայն ինչպես իսմաիլական, այնպես էլ ոչ, իմամ աս-Սադիկղը սկզբնապես նասսի սկզբունքին համաձայն իր ժառանգորդ նշանակել է Իսմաիլին։ Ոչ մի կասկաց չի կարող լինել այս նշանակման պատմական ճշմարտացիթույան մեջ, քանի որ այն համապատասխանում էր իսմաիլականների պահանջներին։

Բայց իրավիճակը այքան էլ պարզ չէ կապված մի հարցի հետ. մի կողմից աղբյուրների մեծամասնությունը հայտնում է Իսմաիլի վաղաժամ մահվան մասին դեռևս նրա հոր կենդանության օրոք, ինչպես նաև իմամի մյուս որդիների կողմից ժառանգության նկատմամբ իրենց իրավունքները առաջ քաշելու մասին։ Մյուս կողմից՝ իսմաիլական կրոնական ավանդույթի համաձայն, հիմնվելով իսմաիլական մի շարք աղբյուրների վրա, իսմաիլը չի մահացել իր հոր օրոք, այլ բնականոն ձևով հաջորդել է նրան։

Ոչ իսմաիլական աղբյուրների համաձայն Իսմաիլը մահացել է նախքան իր հայրը։ Աս-Սադիկղի մահից հետո նրա ժառանգորդի հարցի շուրջ ծավալված պայքարը դարձավ նրա հետևորդների բաժանման և իսմաիլիզմի առաջացման պատճառը։

Ինչպես նշվեց սկզբնապես նա որպես իր ժառանգորդ նշել է իր ավագ որդուն։ Բայց աղբյուրների մեծամասնության համաձայն Իսմաիլը Մեդինայում կամ Քուֆայում չի եղել իր հոր մահվան ժամանակ։ Այս հանգամանքի շնորհիվ աս-Սադիկղի մյուս երեք որդիները միաժամանակ սկսեցին պայքար մղել իրավահաջորդ դառնալու համար։ Արդյունքում շիա իմամականները բաժանվեցին 6 խմբի, որոնցից երկուսը կարող են ներկայացվել որպես ամենավաղ իսմաիլականներ։ Մինչ աս-Սադիկղի հետևորդներից ոմանք ժխտում էին նրա մահը և սպասում էին նրա գալստյանը որպես Մահդի, շիա իմամականների մեծ մասը որպես իրենց իմամ ճանաչեց Իսմաիլի եղբայր Աբդալլալ ալ-Աֆտախին. հետագայում նրանք հայտնի դարձան աֆտախիյա անունով։ Երբ մի քանի ամիս անց նա մահացավ, Աբնալլահի հետևորդների մեծ մասը անցավ նրա խորթ եղբայր Մուսա ալ-Կազիմի կողմը, ով հետո դարձավ իսնաաշարիականների յոթերորդ իմամը։ Մյուս ոչ մեծ խումբը որպես իմամ ճանաչեց Մուհամմադ իբն Ջաֆարին։ Որոշ խմբեր էլ կողմ էին Իսմաիլ իբն Ջաֆարին և նրա որդի Մուհամմադին։ Խմբերից մեկը ժխտում էր Իսմաիլի մահը իր հոր կենդանության օրոք գտնելով, որ նա օրինական իմամ դարձել է աս-Սադիկղից հետո և որ նա վաղ թե ուշ կվերադառնա որպես Մահդի։ Որոշ աղբյուրների համաձայն էլ Ջաֆար աս-Սադիկղը հայտել է Իսմաիլի մահվան մասին, որպեսզի պաշտպանի նրան Աբբասյանների հետապնդումներից։ Մեկ այլ խումբ (մուբարաքիյա) պնդում էր, որ Իսմաիլը մահացել է իր հոր կենդանության օրոք, ուստի իմամ պետք է դառնար նրա որդի Մուհամմադը՝ աս-Սադիկղի ավագ թոռը։ Նրանց կարծիքով վեցերորդ իմամը անձամբ էր նրան նշանակել որպես ժառանգորդ Իսմաիլի մահից հետո։ Նրանք գտնում էին, որ պետք չէ իմամաթը փոխանցել մի եղբորից մյուսին, ալ-Հասանի և ալ-Հուսեյնի հետ պատահածից հետո, ուստի չէիին կարող համաձայնել Իսմաիլի եղբայրների ներկայացրած պահանջներին։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսմայիլականություն» հոդվածին։