Իսիդոր Սևիլյացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իսիդոր Սևիլիացի-ից)
Isidor von Sevilla.jpeg

Իսիդոր Սևիլյացի (լատիներեն` Isidorus Hispalensis, շուրջ 560 — 4 ապրիլի 636թ, Սևիլյա), իսպանացի եկեղեցական գործիչ և գրող, կաթոլիկ եկեղեցու սուրբ: 600 թվականից` Սևիլյա քաղաքի եպիսկոպոս: Գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնից առավել նշանավորը 20 հատորից բաղկացած «Ստուգաբանություն» հանրագիտարանային բնույթի երկն է:

Կարևոր պատմական աղբյուր է 5-6 դդ. Իսպանիայի պատմության ուսումնասիրության համար Իսիդոր Սևիլյացու «Գոթ, վանդալ և սվև արքաների պատմություն» աշխատությունը:

Իսիդոր Սևիլյացին իր ժամանակի համար բավականին կրթված անձնավորություն էր: Նրա աշխատությունները թեև կրում են կոմպիլյատիվ բնույթ, արժեք են ներկայացնում իրենց մեջ բովանդակող մեծ փաստական նյութի շնորհիվ:

Իսիդոր Սևիլյացին ճանաչված է որպես Համացանցի սուրբ հովանավոր, իսկ նրա մահվան օրը` ապրիլի 4-ը նշվում է որպես համացանցի միջազգային օր, սակայն Կաթոլիկ եկեղեցին դեռևս պաշտոնապես չի հաստատել իսպանացի եկեղեցական գործչի այդ կարգավիճակը:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով