Իսաջան Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իսաջան Առաքելյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 29, 1903(1903-08-29)[1]
ԾննդավայրՇուշի
Մահացել է1903 թվականի Օգոստոսի 29
Մահվան վայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
ԿրթությունՇուշիի թեմական հոգևոր դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Աշխատանքկուսակցական քարոզիչ
ԿուսակցությունՀայ հեղափոխական Դաշնակցություն

Իսաջան Առաքելյան ((Կոլոտ), ծննդյան թվականն անհայտ է - օգոստոսի 29, 1903 թվական, Ռուսական կայսրություն, Կարսի մարզ, քաղաք Կարս), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը։ Սկզբնական շրջանում գործել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Շուշիի կազմակերպությունում։ 1902 թվականի սկզբին Իսաջանը Բաքվից անցել է Կարս, ՀՅԴ Կարսի կառույցում ստանձնել շրջիկ-գործչի պաշտոն և բավականին լավ կատարել իր դերը Կարսի մարզի գյուղական համայնքներում։ Նույն թվականի ապրիլին Իսաջանը անցել է ռուս-թուրքական սահմանը և քարոզչություն կատարել Բասենի շրջանում։ Իսաջանը ցանկանում էր ռմբակոծության մասնագետ դառնալ, որպեսզի այնուհետև խմբով անցներ Սասուն, բայց մի սխալի հետևանքով 1903 թ. օգոստոսի 29-ին երեկոյան ժամը 5-ին Կարսի Կուբինսկի գնդի հետևում գտնվող բնակարանում զոհվել է ռումբի պայթյունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), 2 հատորով, հատ. 1, Երևան, 2005:
  • Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ե. հատ., խմբ. Եր. Փամպուքեանի, Պէյրութ, 2007:
  • Արամայիս Ազնաւուրեանի յուշերը, գրի առաւ` Ե. Հայրապետեան, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1938, թիւ 6, էջ 130։
  • Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Ա. հատ., Երեւան, 1990։
  • Թաշճեան Վ., Իշխանը (Վանայ Իշխանի կեանքն ու գործունէութիւնը), Երեւան, 1994։