Իսահակյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսահակյաններ, հայ գերդաստան։ Իսահակյաններն Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից 1828 թվականին եկել և հաստատվել են Գյումրի քաղաքում և մերձակա Ղազարապատ (այժմ՝ Իսահակյան) գյուղում։ Գերդաստանի նահապետն է եղել Նիկողայոս Իսահակյանը (1800-1878)։ Նրա թոռն է բանաստեղծ Ավետիք Իսահակյանը։

Իսահակյանների տոհմից սերում են հայ մշակույթի մի շարք երախտավորներ, այդ թվում՝ բանահավաքներ Մկրտիչ Իսահակյանը (1870-1920) և Հայկ Իսահակյանը (1875-1947), թարգմանիչ Արամ Իսահակյանը (1867-1940), բանաստեղծ Իսահակ Իսահակյանը, բանասեր Աբաս Իսահակյանը, կինոօպերատոր Վիգեն Իսահակյանը, գրականագետ Ավետիք (Ավիկ) Իսահակյանը՝ Ավետիք Իսահակյանի թոռը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 393