Իռլանդական ֆլեյտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իռլանդական ֆլեյտա
Չարլզ Նիքոլսոնը՝ իռլանդական ֆլեյտան ձեռքին
Որակավորումիռլանդական ֆլեյտա և լայնակի ֆլեյտա
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ421.121.12

Իռլանդական ֆլեյտան (անգլ.՝ irish flute) համերգային ֆլեյտային շատ նմանվող գործիք է, որը պատրաստվում է փայտից։ Այն օգտագործվում է իռլանդական և շոտլանդական ազգային երաժշտություններում և անվանվում է նաև շոտլանդական ֆլեյտա։

Կառուցվածքը և օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդական ֆլեյտան պատրաստվում է փայտից։ Խողովակի վրայի անցքերը ավելի լայն են, որը և թույլ է տալիս նվագել ավելի արագ (ազգային երաժշտական տարր) և կատարել նոտաների գլիսսանդոներ։ Անցքերի լայնությունը բարձրացնում է նաև գործիքի ձայնի ուժգնությունը։ Սկզբնական շրջանում իռլանդական ֆլեյտան համարյա չէր տարբերվում համերգային ֆլեյտայից բայց այս վերջինը կատարվեց տարբեր փոփոխություների՝ հիմնականում 19-րդ դարում և երկու գործիքները հեռվացան իրարից։ Շատ ֆլեյտահարներ նվագում են նաև իռլանդական ֆլեյտա։ Այս գործիքի առաջին վիրտուոզ կատարողներից էր իռլանդացի Չարլզ Նիքոլսոնը։ Իռլանդական ֆլեյտան ունի ավելի հասարակ կառուցվածք ի տարբերություն համերգային ֆլեյտայի։ Այս գործիքը պատրաստվում է բարձրակարգ փայտերից՝ էբենոսափայտ և կոկոսափայտ։ Հանդիպում է նաև շիմշատը։