Իոսիֆ Հախվերդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոսիֆ Հախվերդով
Ծնվել էհունիսի 28, 1916(1916-06-28) կամ հունիսի 15, 1916(1916-06-15)[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 19, 2007(2007-01-19)[2] (90 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Բելառուս
Ազգությունհայ
Մասնագիտությունշինարարություն
Հաստատություն(ներ)Բելառուսի տեխնիկական ազգային համալսարան
Գործունեության ոլորտշինարարություն
ԱնդամակցությունԲելառուսի գիտությունների ազգային ակադեմիա[3]
Ալմա մատերՎրաստանի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր և տեխնիկական գիտությունների դոկտոր (1958)
Ինչով է հայտնիմեծածավալ կառույցների վերջրյա և ստորջրյա բետոնապատում
Պարգևներ
Հայրենական պատերազմի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան Ֆրանցիսկ Սկորինայի մեդալ
և Բելառուսի գիտության վաստակավոր գործիչ

Իոսիֆ Նիկոլայի Հախվերդով (հունիսի 28, 1916(1916-06-28) կամ հունիսի 15, 1916(1916-06-15)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 19, 2007(2007-01-19)[2]), շինարարության բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1965)։ Բելառուսի գիտության վաստակավոր գործիչ (1989)։ Բելառուսի ԳԱ թղթակից անդամ (1960Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտը (1939)։ 1961-1988 թվականներին եղել է Բելառուսի պոլիտեխնիկական ինստիտուտի բետոնի և երկաթբետոնի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են շինարարական մեխանիկայի, բետոնի խառնուրդների ռեոլոգիայի, բետոնի ամրության և ձևափոխելիության, բետոնե և երկաթբետոնե խողովակների, շինվածքների և կոնստրուկցիաների պատրաստման տեխնոլոգիայի հարցերին։ Մշակել է մեծածավալ կառույցների վերջրյա և ստորջրյա բետոնապատման, ճնշումային և անճնշում երկաթբետոնե խողովակների պատրաստման տեխնոլոգիայի մեթոդներ[5][6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան (1943)
  • «Պատվո նշան» շքանշան (1966)
  • «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշան (1985)
  • Բելառուսի գիտության վաստակավոր գործիչ (1989)
  • Բելառուսի Նախարարների Խորհրդային մրցանակ (1983)
  • Ֆրանցիսկ Սկորինայի մեդալ (1997)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Неразрушающий контроль качества бетона по электропроводности // Мн., 1975.
  • Теоретические основы бетоноведения // Мн., 1991.
  • Технология железобетонных изделий и конструкций специального назначения // Мн., 1993.
  • Раздельное бетонирование наземных и подводных инженерных сооружений // Мн., 2002.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://nasb.gov.by/rus/members/memoriam/akhverdov.php
  2. 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=5630
  3. http://libcat.bas-net.by/opac/pls/!search.http_keyword?query=a001a=%22BY-SEK-160119%22&lst_siz=20
  4. «Ахвердов Иосиф Николаевич».
  5. «Имя в белорусской науке: Ахвердов Иосиф Николаевич - ЦНБ НАН Беларуси | Новости». csl.bas-net.by. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  6. «Памяти ученого :: АХВЕРДОВ Иосиф Николаевич». nasb.gov.by. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։