Իոնական ռեակցիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իոնական ռեակցիաներ, իոնների միջև ընթացող ռեակցիաներ։ Իոնական ռեակցիաները ընդունված է գրել լրիվ իոնական տեսքով, որն ավելի ամբողջովին է արտահայտում պրոցեսի էությունը։ Քիմիական ռեակցիայի հավասարության աջ ու ձախ մասերում նույնանուն իոնների կրճատումից ստացվում են կրճատ իոնական հավասարումները։ Ըստ բնույթի իոնական ռեակցիաներ կարող են լինել փոխանակային, օքսիդավերականգնման, չեզոքացման և այլն։ Իոնական ռեակցիաների մեծ մասը ընթանում է արտաքին փոփոխությամբ օրինակ՝ նստվածքի գոյացում (կամ լուծում), լուծույթի գունափոխություն, գազի անջատում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 378