Իշխանասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իշախանասարից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իշխանասար (այլ կիրառումներ)
Գյուղ
Իշխանասար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Սիսիան համայնք[1]
Մակերես12,75 կմ²
ԲԾՄ1900 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն294[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունիշխանասարեցի
Ժամային գոտիUTC+4
Իշխանասար (Հայաստան)##
Իշխանասար (Հայաստան)
Իշխանասար (Սյունիքի մարզ)##
Իշխանասար (Սյունիքի մարզ)

Իշխանասար, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի հայկական անունը Իշխանասար է։ Հայտնի է եղել նաև թուրքական Ղզլջուղ անունով[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1820-1880 մ բարձրության վրա, Երևան-Գորիս ավտոմայրուղու ձախ կողմում։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 98 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 5 կմ դեպի հյուսիս։

Գյուղի շրջակայքում գտնվող միջնադարյան գերեզմանոցը, ինչպես նաև «Սյունի բերդ», «Ղարայի ժայռ» և «Քյալափա-Քյարավեկ» ամրոցների ավերակները վկայում են, որ տարածքը բնակեցված է եղել դեռևս հին ժամանակներում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Իշխանասարի մշտական բնակչությունը կազմել է 294, առկա բնակչությունը՝ 198 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում՝ մինչև Արցախյան շարժումն ու ազգամիջյան բախումները, գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], որոնց հեռացույմից հետո այստեղ են հաստատվել Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթած հայերը։ Ստորև ներկայացված է Իշխանասար գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ - 407 122 441 587 651 556 147[5] 294[2]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 559
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]