Ինուշպուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինուշպուա

Ինուշպուա, Վանի թագավորության արքա Մենուայի ավագ որդին։ Ինուշպուան նշված է իր պապի Իշպուինիի (մ.թ.ա. 824-810) արքայի և հոր Մենուայի (մ.թ.ա. 810-786) սեպագիր արձանագրություններում։ Հավանաբար նա եղել է իր հոր գահակիցը նրա կառավարման ընթացքում և գահաժառանգը։

Ս. Հմայակյանի կարծիքով Ինուշպուան հաջորդել է հորը՝ Մենուային, բայց կարճ է կառավարել։ Ինուշպուային հաջորդել է նրա եղբայրը Արգիշտի Ա-ն (մ.թ.ա. 786-764) ։ Որոշ գիտնականներ նրա անունը նմանեցնում են Մովսես Խորենացու "Հայոց Պատմություն" աշխատությունում հիշատակված Հայկյան հարստության արքա Արայան Արայի որդի Անուշավան Սոսանվերի անվան հետ։

Օգտագործված Գրականության Ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Ղափանցյան "Ուրարտուի Պատմությունը" - Երևան 1940
  • Б. Пиотровский "Ванское Царство (Урарту)" - Москва 1959
  • Ս. Հմայակյան "Վանի Թագավորության Պետական Կրոնը " - Երևան 1990