Իննովկենտիոս V

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իննովկենտիոս Հինգերորդ, Հռոմի պապ

Իննովկենտիոս V (լատ.՝ Innocentius V), աշխարհիկ անունը՝ Պիեռ դը Տարանտեզ, (ֆրանս.՝ Pierre de Tarentaise) (ծ. մոտ. 1225, Մուտիեր, Սավոյայի կոմսություն - վ. հունիսի 22, 1276, Հռոմ), Հռոմի պապ 1276 թվականի հունվարի 21-ից՝ հունիսի 22-ը։ Հաջորդել է Գրիգոր X պապին։ Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին պապն է Դոմինիկյան միաբանությունից։

Աշխատակցել է կաթոլիկ եկեղեցու սրբեր Ալբերտ Մեծի և Թովմա Աքվինացու հետ՝ Դոմինիկյան միաբանության փիլիսոփայությունը ուսումնասիրելու համար կանոններ մշակելու գործում։ Նա դոմինիկյան էր դարձել մոտավորապես 1240 թ. և ուսում է ստացել Փարիզի համալսարանում (1255 - 1259 թթ.), որտեղ նա հետագայում դասավանդել է 1259 - 1264թթ., և ապա կրկին՝ 1267 - 1269 թթ.։ Մի քանի տարի դոմինիկյանների ֆրանսիական թեմը գլխավորելուց հետո, 1272-ին նա նշանակվել է Լիոնի արքեպիսկոպոս՝ Հռոմի պապ Գրիգոր X-ի կողմից, որին և Պիեռ դը Տարանտեզը հաջորդեց պապական աթոռին, ձեռնադրվելով որպես Իննովկենտիոս V։

Իր կարճատև գահակալթյան ընթացքում Իննովկենտիոս V-ը շարունակում էր Գրիգոր X-ի ջանքերը՝ ձեռնարկել մի նոր խաչակրաց արշավանք, վերամիավորել Հունական և Հռոմեական եկեղեցիները և միմյանց հետ հաշտեցնել Իտալիայի պատերազմող պետությունները։

Իննովկենտիոս V-ը ամենահարգված պապերի թվին է պատկանում Կաթոլիկ եկեղեցում և ժամանակակից շրջանում Վատիկանը նրան պաշտոնապես կարգեց սրբերի դասին (Լևոն XIII-ը, 1898 թվականին)։ Իննովկենտիոս V-ի օրը կաթոլիկների կողմից նշվում է հունիսի 22-ին։

Նախորդող
Գրիգոր X
Հռոմի պապ
Իննովկենտիոս V

1276
Հաջորդող
Ադրիանոս V