Իննա Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իննա Թումանյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1929
ԾննդավայրՄոսկվա, ՌԽՖՍՀ
Մահացել էհունվարի 10, 2005
Մահվան վայրՄոսկվա, ՌԴ
ԿրթությունՄոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտացումռեժիսոր
սցենարիստ
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID 0876499

Իննա Սուրենի Թումանյան (Ինեսա Թումանյան, Իննա Թումանյանց) (սեպտեմբերի 10, 1929, Մոսկվա, ՌԽՖՍՀ - հունվարի 10, 2005, Մոսկվա, ՌԴ)[1], խորհրդային հայ ռեժիսոր, սցենարիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (2000)[2], ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իննա Թումանյանը ծնվել է 1929 թվականին Մոսկվայում։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, իսկ 1962 թվականին՝ ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը (Գրիգորի Ռոշալի արվեստանոցը)[4]։ Նրա գրեթե ողջ ստեղծագործական ուղին կապված է Գորկու անվան մանկապատանեկան ֆիլմերի կինոստուդիայի հետ։ Առաջին ֆիլմը նկարահանել է 37 տարեկան հասակում[5]։

Իննա Թումանյանը առաջին ոչ պետական «Զոդիակ» կինոստուդիայի ղեկավարն էր, որտեղից ծնունդ են առել ժամանակակից ռուսական կինեմատոգրաֆի շատ ռեժիսորներ և պրոդյուսերներ[5]։

Մահացել է 2005 թվականին։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանոցում[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1988 Մեկնաբանություն ներման հայցին
1983 Հանցակիցները
1978 Երբ ես հսկա կդառնամ
1975 Տղան և եղջերուն
1971 Տասնհինգերորդ գարունը
1968

1992

Սիրել
1966 Ճանապարհորդությունը
  • 1943 թվականի նախաճաշերը

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1988 Մեկնաբանություն ներման հայցին
1983 Հանցակիցները
1978 Երբ ես հսկա կդառնամ
1975 Տղան և եղջերուն
1971 Տասնհինգերորդ գարունը

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1968

1992

Սիրել լրագրող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Inna Tumanyan
  2. ТУМАНЯН (Туманянц) Инна (Инесса) Суреновна (1928 – 2005)
  3. Справочник Союза кинематографистов СССР 1981 года (сост. Г. Мирнова) // М., БПСК, Московская типография № 6
  4. «Իննա Թումանյանի մասին Էյ Վի Փրոդաքշն կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 «Памяти режиссера Инессы Туманян (1929-2005)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  6. Туманян Инна Суреновна