Իննա
| Իննա | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Իննա |
| Ծննդյան օր՝ | 16.10.1986 |
| Ծննդավայր՝ | |
| Քաղաքացիություն՝ | ռումինացի |
| Հպատակություն՝ | Ռումին |
| Ազգություն | ռումինացի |
| Կրոն | քրիստոնյա |
Իննա(իսկական անունը` Ելենա Ալեքսանդրա Ապոստոլեանու, ռումիներեն` Elena Alexandra Apostoleanu) (ծնվ. 1986 թ. հոկտեմբերի 16, Մանգալիայում, ռումինացի երգչուհի, կատարում է պարային ոճի երգեր:
Իննան մեծացել է մի ընտանիքում որտեղ բոլորը սիրում էին երաժշտություն: Որպես դեռհաս Իննային դուր էր գալիս էլեկտրոնային երաժշտությունը, Իննան երկրպագում էր Բեյոնսեյին և Քրիստինա Ագիլերային: Չնայած երաժշտության հանդեպ իր մեծ սիրուն, Իննան չէր նախատեսում ստեղծել երաժշտական կարիերա, նա պատրաստվում էր ավարտել տնտեսական քոլեջը և ստանալ քաղաքագետի աստիճան: Բայց արդեն 2007 թվականին պայմանագիր է կնքում ռումինական Play & Win երգեր արտադրող ընկերության հետ: 2008 թվականին նույն ընկերության օգնությամբ թողարկել է իր առաջին Hot (Թեժ) երգը: Իննա թողարկել է մի քանի ալբոմ որոնցից են` «Amazing», «Love», «Fever», «On&On» և այլն: