Ինդրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինդրին
Ինդրին
Ինդրին
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Ինֆրադաս Ընկերքավորներ (Placentalia)
Վերնակարգ Euarchontoglires
Կարգ Պրիմատներ (Primates)
Ընտանիք Ինդիրներ (Indriidae)
Ցեղ Indri
Տեսակ Ինդրին (I. indri)
Միջազգային անվանում
Indri indri
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ինդրի[1] (լատին․՝ Indri indri), խոնավաքիթ պրիմատների ամենախոշոր ներկայացուցիչը, որի մարմնի երկարությունը մինչև 90 սմ է, քաշը՝ մինչև 10 կգ։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի կարճ պոչ (5-10 սմ)։ Ապրում է ծառերի վրա, հազվադեպ է իջնում գետնին։ Ակտիվ է հիմնականում ցերեկը։ Սնվում է տերևներով, հազվադեպ՝ պտուղներով։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինդրի» անվանումը թյուրիմացություն հետևանք է, քանի որ կենդանին Մադագասկարում կոչվում է «բաբակոտո», իսկ «ինդրի» նշանակում է «ահա նա»։ Ինդրիներն ապրում են 2-5 անհատից կազմված ընտանիքներով։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդրիայինների ընտանիքը (Indriidae) ներառում է շուրջ 20 տեսակի կենդանիներ, որոնք տարածված են Մադագասկարում։ Հիմնականում ծառաբնակ են։ Երբեմն կարող են իջնել գետնին։

Ինդրիները տարածված են Մադագասկարի հյուսիսարևելյան մասում, խոնավ արևադարձային անտառներում։ Բացառապես բուսակեր են, սնվում են հիմնականում տերևներով, երբեմն՝ պտուղներով, ծաղկաթերթիկներով։ Ինչպես մյուս բուսակեր կաթնասունները, ինդրիները ևս ժամանակի մեծ մասը ծախսում են հանգստի վրա, որի ընթացքում մարսում են բուսական կերը։ Մարսողությունը խթանելու համար երբեմն իջնում են գետնին և կուլ տալիս հողի որոշ քանակություն, ինչը հավանաբար օգնում է մարսել տերևներում պարունակվող թունավոր նյութերը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 84. — 10 000 экз

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենդանիների Հանրագիտարան, Վահագն Աբրահամյան
  • Ronald M. Nowak։ Walker’s Mammals of the World. Johns Hopkins University Press, Baltimore 1999, ISBN 0-8018-5789-9.
  • Nick Garbutt։ Mammals of Madagascar. A Complete Guide. Yale University Press, New Haven & London 2007, ISBN 978-0-300-12550-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդրին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդրին» հոդվածին։