Ինդեքս հասկացություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինդեքսների սահմանումը:' Ինդեքսը լատիներեն բառ է, որն ունի մի քանի նշանակություն` «ցուցանակ», «ցուցանիշ», «ցուցակագիր»: Ինդեքսը հարաբերական ցուվանիշ է, որը բնութագրում է ուսումնասիրվող երևույթի մեծությունների հարաբերակցությունն ժամանակի, տարածության մեջ կամ որևէ չափանիշի համեմատությունը ցանկացած չափանմուշի հետ: Միջազգային պրակտիկայում ընդունված է ինդեքսները նշանակել i կամ l սիմվոլներով: «i» տառով նշանակում են ընդհանուր, «l» տառով անհատական ինդեքսները: Դրանք ուղեկցվում են ինդեքսավորվող ցուցանիշների տողատակ պայմանանիշով: Բազիսային ցուցանիշները, որոնց հետ կատարվում է համեմատությունը, ուղեկցվում են «0», իսկ հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշները «1» պայմանանիշով: Ինդեքսային մեթոդի օգտագործման ժամանակ կիրառվում է որոշակի տառային նշանակումների համակարգ, որի օգնությամբ ինդեքսների բանաձևերի կառուցումը և գրառումը դառնում է հակիրճ: Յուրաքանչյուր ինդեքսավորվող ցուցանիշ, որի մակարդակների հարաբերակցությամբ բնութագրվում է ինդեքսը, ընդունված է նշանակել որոշակի տառերով: Այսպես` q-ն թողարկված արտադրանքի կամ վաճառված ապրանքների տվյալ տեսակի քանակն է (ծավալը) բնեղեն արտահայտությամբ (ծավալային ցուցանիշ), p-ն` արտադրանքի կամ ապրանքի միավորի գինը (որակական ցուցանիշ), z-ը` արտադրանքի միավորի ինքնարժեքը (որակական ցուցանիշ), t=T:q-ն` տվյալ տեսակի արտադրանքի միավորի արտադրության վրա աշխատաժամանակի (աշխատանքի) ծախսումները, այսինքն` արտադրանքի միավորի աշխատատարությունը (որակական ցուցանիշ) T-ն` տվյալ տեսակի արտադրանքի արտադրության վրա ժամանակի (աշխատանքի) ընդհանուր ծախսումները կամ ձեռնարկության բանվորների թվաքանակը, միջին ցուցակային թիվը (), W=q:T-ն` տվյալ տեսակի արտադրանքի թողարկումը աշխատաժամանակի միավորի ընթացքում , այսինքն` աշխատանքի արտադրողականության մակարդակը արժեքային արտահայտությամբ (որակական ցուցանիշ), V-ն մեկ աշխատողի աշխատանքի արտադրողականությունն է բնեղեն արտահայտությամբ կամ միավոր ժամանակում թողարկվող արտադրանքը (որակական ցուցանիշ), F=zq-ն` տվյալ տեսակի արտադրանքի ընդհանուր ինքնարժեքը, այսինքն` այդ արտադրանքի արտադրության վրա կատարված դրամական ծախսումները (ծավալային ցուցանիշ), Q=pq-ն տվյալ տեսակի թողարկված արտադրանքի կամ վաճառված ապրանքների ընդհանուր արժեքը կամ ապրանքաշրջանառությունը (ծավալային ցուցանիշ): Տնտեսական ինդեքսների դասակարգումը: Տնտեսական ինդեքսները կարելի է դասակարգել ըստ հետևյալ ցուցանիշների`  Երևույթների ընդգրկման աստիճանի,  Համեմատման բազայի,  Կշիռների ձևի` չափակցելիությոան,  Կառուցման տեսքի,  Հետազոտության օբյեկտի բնույթի,  Հետազոտության օբյեկտի,  Երևույթների կազմի,  Հաշվարկման ժամանակաշրջանի: Ըստ երևույթների ընդգրկման աստիճանի` ինդեքսները լինում են անհատական և ընդհանուր: Անհատական ինդեքսները բնութագրում են երևույթի մակարդակների հարաբերակցությունը ըստ համակցության առանձին տարրերի: Օրինակ` արտադրանքի առանձին տեսակների արտադրության ծավալների կամ տվյալ տեսակի արտադրանքի միավորի ինքնարժեքի մակարդակների հարաբերակցությունը: Ընդհանուր ինդեքսները բնութագրում են բարդ, մի քանի անմիջականորեն չհամադրվող տարբեր տեսակի միավորներից բաղկացած երևույթների մակարդակների հարաբերակցությունը: Եթե ինդեքսները ընդգրկում են բարդ երևույթների ոչ բոլոր տարրերը, այլ միայն մի մասը, ապա կոչվում են խմբային կամ սուբինդեքսներ: Ըստ համեմատական բազայի` ինդեքսները կարելի է բաժանել երկու խմբի` դինամիկ (ժամանակային) և տարածքային: Դինամիկ ինդեքսները հաշվարկելիս համեմատում ենք հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշները նախորդ ժամանակաշրջանի ցուցանիշների հետ (բազիս): Որպես բազիս կարելի է օգտագործել նաև կանխատեսվող և պլանային ցուցանիշները: Դինամիկ ինդեքսները լինում են բազիսային և շղթայական: Տարածքային ինդեքսները կիրառվում են միջտարածաշրջանային համեմատությունների համար: Դրանք կարևոր դեր են խաղում միջազգային վիճակագրությունում` տարբեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշները համեմատելիս: Ըստ կշիռների ձևի`ինդեքսները լինում են հաստատուն և փոփոխական կշիռներով: Կախված կառուցման տեսակից` տարբերում են ագրեգատային և միջին ինդեքսներ: Միջին ինդեքսները լինում են թվաբանական և հարմոնիկ: Ընդհանուր ինդեքսների ագրեգատային տեսքը տնտեսական ինդեքսների հիմնական ձևն է: Միջին ինդեքսները ածանցված են, ստացվում են ագրեգատային ինդեքսների ձևափոխության արդյունքում: Ըստ հետազոտության օբյեկտի բնույթի` ընդհանուր ինդեքսները ստորաբաժանվում են քանակական (ծավալային) և որակական ցուցանիշների: Ըստ հետազոտության օբյեկտի` ինդեքսները լինում են աշխատանքի արտադրողականության, ինքնարժեքի, արտադրանքի ֆիզիկական ծավալի, արտադրանքի արժեքի և այլն: Ըստ երևույթների կազմի` առանձնացվում են ինդեքսների երկու խմբեր` հաստատուն (ֆիքսված) կազմով և փոփոխական կազմով: Ըստ ժամանակաշրջանի հաշվարկման` ինդեքսները լինում են տարեկան, եռամսյակային, ամսական և շաբաթական: Տնտեսական ինդեքսների օգնությամբ լուծվում են հետևյալ խնդիրները` • Սոցիալ-տնտեսական երևույթների դինամիկայի փոփոխությունը երկու և ավելի ժամանակաշրջաններում, • Միջին տնտեսական ցուցանիշների դինամիկայի փոփոխությունը, • Տարբեր տարածաշրջանների ցուցանիշների փոփոխման հարաբերակցությունը, • Ցուցանիշների մի տեսակի փոփոխության ազդեցության աստիճանի որոշումը մյուսների դինամիկայի վրա, • Մակրոտնտեսական ցուցանիշների արժեքների վերահաշվարկը փաստացի գներից համադրելի գների: