Ինգուշիայի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգուշիայի դրոշ
Տեսակերկրի շրջանի դրոշ
Երկիր Ռուսաստան
Իրավասության տարածքԻնգուշեթիա
Նշան🏴󠁲󠁵󠁩󠁮󠁿
Հարաբերություն3:2
Ընդունված էհունիսի 15, 1994
ՆախագծողIbrahim Dakhkilgov?[1]

Ինգուշեթիայի Հանրապետության դրոշ՝ Ռուսաստանի Դաշնության Ինգուշեթիայի Հանրապետության պետական նշան։ Այժմյան դրոշը հաստատվել է հունիսի 17–ին 1999 թվականին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգուշեթիայի պետական դրոշը իրենից ներկայացնում է սպիտակ գույնի ուղղանկյունաձև կտավ, որի կենտրոնում տեղակայված է կարմիր գույնի սվաստիկա, որից արտագծվում են երեք նույնագույն ճյուղեր՝ կազմելով երեք կիսաշրջան իրենցից նույն տարածության վրա։

Նշանի հիմնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ գույնը խորհրդանշում է մտքերի և գործողությունների անաղարտությունը, որը տիպիկ է ինգուշներին։ Կանաչը՝ բնության զարթոնքն, հանրապետության հողի բերրիությունն ու առատությունը։ Կարմիրը խորհրդանշում է իրենց դարավոր դժվար պայքարը անարդարության դեմ, հանուն իրենց իրավունքի՝ ապրելու իրենց նախնիների հողի վրա՝ հարևանների հետ համահնչության մեջ։ Արևային նշանը նշանակում է արևի և տիեզերքի հավերժական շարժումը, փոխհարաբերությունը, անվերջությունը և ամենի հավիթենությունը։ Աղեղաձև նշանի ճառագայթները թեքված են ժամի սլաքի շարժմանը հակառակ՝ արեգակի շուրջը պտտվող Երկիր մոլորակի շարժմանը զուգահեռ։ Այսպիսի գծագրում այն հանդիսանում է բարեկեցության, ստեղծարարության, անվերջ զարգացվածության և ժողովրդի բարգավաճման նշան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]