Իմ հարևանը գեղեցիկ տղա է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ հարևանը գեղեցիկ տղա է
이웃집 꽃미남
Изображение логотипа
Ժանրռոմանտիկ ֆիլմ
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
ՌեժիսորՋունգ Ջունգ Հվա
Գլխավոր
դերերում
Փակ Շին Հյե
ՍցենարիստԿիմ Ըն Ջունգ, Յու Հյուն Սուկ
Պատմվածքի վայրՍեուլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էհունվարի 7, 2013-ից փետրվարի 25, 2013
ՀեռուստաալիքTvN (Հարավային Կորեա)
ԴիստրիբյուտորTvN (Հարավային Կորեա)
ՆախորդReply 1997?
ՀաջորդNine?
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Իմ հարևանը գեղեցիկ տղա է (հանգըլ՝ 이웃집 꽃미남, կորեերենի նոր ռոմանականացում՝ Yiutjib Ggotminam, երբեմն անվանում են Իմ գեղեցիկ տղաները)՝ 2013 թվականին դուրս եկած հարավկորեական սիրային կատակերգական հեռուստասերիալ է, որը նկարահանվել է Յու Հյուն Սուկի «Ես նայում եմ նրան ամեն օր» (Հանգըլ։ 나는 매일 그를 훔쳐본다) մանգայի հիման վրա[1][2]։ Դորամայի հերոսուհին՝ Պարկ Շին Հյեն է, միայնակ աղջիկ, որը ընդհանրապես դուրս չի գալիս սենյակից, բայց նա պատուհանից նայում է իր դիմացի հարևանին։ Սակայն այդ տղայի եղբոր հայտնվելուց հետո ամեն ինչ փոխվում է[3][4][5][6][7][8]։

Սերիաները հեռարձակվել են tvN-ի եթերով, 2013 թվականի հունվարի 7-ից մինչև փետրվարի 26-ը, երկուշաբթի և երեքշաբի օրերին ժամը 23։00-ին, 16 սերիայով։ Ռեժիսորն է Ջունգ Ջունգ Հվան (ով նախկինում նկարահանել է նաև «Գեղեցիկ տղան ռամյոնի խանութից»), իսկ սցենարի հեղինակն է Կիմ Ըն Ջունգը (Գաբի, Հվանգ Ջին Յի)։ Սա արդեն tvN-ի թվով երրորդ ֆիլմն է «գեղեցիկ տղաներ»-ի վերաբերյալ[9]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կո Դոկ Մին (կորեերենից թարգմանաբար նշանակում է «փակված գեղեցկուհի») տնային պայմաններում աշխատող գրական խմբագիր է, որը ժամանակի ընթացքում դադարում է շփվել արտաքին աշխարհի ու մարդկանց հետ և գրեթե դուրս չի գալիս տնից։ Ամեն օր նա իր դեղին հեռադիտակով հետևում է դիմացի տանն ապրող երիտասարդ բժշկին՝ Հան Թե Ջունին։ Առաջին անգամ նրանք հանդիպել են աշնանը այգում, և Դոկ Մին առաջին հայացքից սիրահարվել է նրան, դրանից հետո սկսել է հետևել նրան՝ առավոտից մինչ գիշեր։

Օ Ջին Րակը առցանց գրող է, և ապրում է Դոկ Միի հարևանությամբ։ Նա և իր նկարիչ ընկերը Օ Դոնգ Հունը համարյա ավարտում են իրենց «Զոմբիների ֆուտբոլ» վեբ–մանհվան, բայց այն չի ընտրվում, քանի որ համարում են հայտնի Էնրիկե Գըմի խաղի կրկնօրինակը։ Ջին Րակը սկսում է նոր մանհվա, որի գլխավոր հերոսը Կիմ Սըլ Գի անունով գեղեցկուհին, ով նայում է իր դիմացի հարևանին, և մանհվայի անունը դնում է «Իմ հարևանն գեղեցիկ տղան»։

Էնրիկե Գըմը Սեուլ է գալիս Իսպանիայից, նրա ճանապարհորդության նպատակը ««Կուպիդոնի նետ»–ն օգտագործելն է»։ Նա արդեն վաղուցվանից է, ինչ սիրահարված է իր մանկության ընկերուհուն՝ Յուն Սը Յոնգին, որը սակայն սիրում է Էնրիկեի մեծ զարմիկին՝ Հան Թե Ջունին, այդ իսկ պատճառով նա հանդիսանում է այդ երկուսի միջև որպես Կուպիդոն։

Երբ Էնրիկեն գալիս է Թե Ջունի բնակարան, նա «բռնում է» Դոկ Միին «աշխատանքի» ժամանակ։ Հենց այդ նույն օրն է, նոր հարևան Վատանաբե Ռյուն շփոթելով Դոկ Միի և Ջին Րակի բնակարանները, գալիս է Դոկ Միի բնակարան։

Այս բոլոր նոր մարդկանց իր կյանք մտցնելով՝ Դոկ Մին սկսում է կամաց–կամաց դուրս գալ արտաքին աշխարհ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարկ Շին Հյե, Կո Դոկ Միի դերում։ Ժամանակակից Ռապունցելը, որը թաքնված է արտաքին աշխարհից իր սեփական «աշտարակում»[10]։
  • Յուն Շի Յուն, Էնրիկե Գըմի դերում։ Հանճար, ով 17 տարեկանում ստեղծել է վիդեոխաղ, նա զվարճությունների սիրահար, շատախոս և ֆուտբոլից չհոգնող մի տղա է[11]։
  • Կիմ Ջի Հուն, Օ Ջին Րակի դերում։ Նա նորահայտ վեբ արտիստ է, հմայիչ և համառ անձնավորություն։ Նա նաև սիրահարված է Դոկ Միին։

Երկրորդական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գո Կյունգ Պյո, Օ Դոնգ Հունի դերում։ Նա Ջին Րակի սենյակակիցն ու նկարիչ ընկերն է, որը անվճար օգնում էնրան։ Նա հարուստ տղա է, որը փախել է տնից, բայց շատ է սիրում զվարճանալ, իսկ զվարճանքի գումարը վերջում տալիս է Ջին Րակը։
  • Պարկ Սուն Ջին, Չհա Դո Հվիի դերում։ Բիզնես լեդի, որը վազում է դեպի առևտրի կենտրոններ։ Նա էլեգանտ, հանգիստ կերպար, բայց նրա և Դոկ Միի ընկերությունը երկար չի տևում, քանի որ նա վիրավիրում է Դոկ Միին։ Նա սիրահարված է Ջին Րակին և ցանկանում է գրավել նրա սիրտը։
  • Կիմ Յուն Հյե, Յուն Սը Յոնգի դերում։ Նա Էնրիկե Գըմի ամենամոտ ընկերն ու առաջին սերն է[12]։
  • Կիմ Ջունգ Սան, Հան Թե Ջունի դերում։ Էնրիկեի մեծ զարմիկը։ Նա բարդ հարաբերություններ ունի Սը Յոնգի հետ, և նա է ում հեռվից սիրում է Դոկ Մին։
  • Միզուտա Կոուկի, Վատանաբե Ռյուի դերում։ Դոկ Միի նոր ճապոնացի հարևանը, որը եկել է Կորեա, որպեսզի սովորի Կորեայի խոհանոցը։
  • Կիմ Սըլ Գի, Կիմ Սըլ Գիի դերում։ Վեբ մանհվաների խմբագիր, Ջին Րակի ու Դոնգ Հունի մանհվաների քննադատը[13]։
  • Լի Ջոնգ Հուկ, կամեո 1-ին սերիայում։
  • Պարկ Սը Յոնգ, նորահայտ աստղ, ով ցանկանում է նմանվել Դոկ Միին (կամեո, սերիա 16)[14].

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիա # Օրիգինալի ցուցադրման օրը Դիտողների քանակը (%)[15]
1 2013 թվականի հունվարի 7 0.552% (միայն tvN)[16]
2 2013 թվականի հունվարի 8 0.841% (միայն tvN)
3 2013 թվականի հունվարի 14 1.228% (tvN + Onstyle)
4 2013 թվական հունվարի 15 1.504% (tvN + Onstyle)
5 2013 թվականի հունվարի 21 1.309% (tvN + OnStyle)
6 2013 թվականի հունվարի 22 1.690% (tvN + OnStyle)
7 2013 թվականի հունվարի 28 1.445% (tvN + OnStyle)
8 2013 թվականի հունվարի 29 1.409% (tvN + OnStyle)
9 2013 թվականի փետրվարի 4 1.003% (tvN + OnStyle)
10 2013 թվականի փետրվարի 5 1.390% (tvN + OnStyle)
11 2013 թվականի փետրվարի 11 1.356% (միայն tvN)
12 2013 թվականի փետրվարի 12 1.470% (միայն tvN)
13 2013 թվականի փետրվարի 18 1.302% (միայն tvN)
14 2013 թվականի փետրվարի 19 1.121% (միայն tvN)
15 2013 թվականի փետրվարի 25 1.190% (միայն tvN)
16 2013 թվականի փետրվարի 26 1.409% (միայն tvN)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hong, Grace Danbi (2012 թ․ դեկտեմբերի 12). «Flower Boy Next Door Unveils Official Posters with Park Shin Hye and Yoon Shi Yoon». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. Choi, Eun-hwa (2012 թ․ դեկտեմբերի 17). «Park Shin Hye is Bombarded with Love From Yoon Shi Yoon and Kim Ji Hoon for Flower Boy Next Door». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. Jeon, Su-mi (2012 թ․ հոկտեմբերի 31). «Yoon Shi Yoon to Return to the Small Screen with Park Shin Hye in My Flower Boy Neighbor». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. Lee, Jin-ho (2012 թ․ նոյեմբերի 27). «Yoon Shi Yoon and Park Shin Hye Get Together for My Flower Boy Neighbor». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. Lee, Hye-ji (2012 թ․ նոյեմբերի 27). «Park Shin-hye, Yoon Si-yoon Gear Up for Shooting New Rom-com Drama». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  6. Lee, In-kyung (2012 թ․ դեկտեմբերի 24). «Park Shin Hye Says Her Ideal Type is the Onion-like Yoon Shi Yoon». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  7. Hong, Grace Danbi (2012 թ․ դեկտեմբերի 27). «Yoon Shi Yoon Says Flower Boys Next Door is a Healthy Meal Prepared by a Nutritionist». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  8. Ko, Hong-ju (2013 թ․ հունվարի 5). «Yoon Shi Yoon and Park Shin Hye Talk About What They Like About Cable Dramas». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  9. Lee, Hye-ji (2012 թ․ հոկտեմբերի 31). «Park Shin-hye, Yoon Si-yoon to Pair Up in New Rom-com Drama». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. Hong, Grace Danbi (2013 թ․ հունվարի 4). «Park Shin Hye Promises Give Free Hugs If Ratings are High for Flower Boys Next Door». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  11. Kim, Yeon-ji (2013 թ․ մարտի 7). «At 26, Yoon Si-yoon breaks out of his shell». Korea JoongAng Daily. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
  12. Choi, Eun-hwa (2012 թ․ նոյեմբերի 21). «Kim Yoon Hye Cast as Yoon Shi Yoon's First Love for My Flower Boy Neighbor». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
  13. Lee, Mi-na (2013 թ․ հունվարի 13). '또' 김슬기의 찰진 욕, '이웃집 꽃미남'서 다시 한 번? [SNL Korea's actress Kim Seul-gie's sticky swear words, again on Flower Boys Next Door?]. OhmyNews (Korean). Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Hong, Grace Danbi (2013 թ․ փետրվարի 27). «School 2013's Park Se Young Makes Surprise Cameo in Flower Boys Next Door». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
  15. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». AGB Nielsen Media Research (Korean). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Hong, Grace Danbi (2013 թ․ հունվարի 8). «Ratings: Mon, 01.07.13: Flower Boys Bloom as The King Takes a Bow». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.