Իմպլանտացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սաղմի փոխպատվաստում կամ իմպլանտացիա (լատ.` «im» - ներս և «plantatio» - ներդնել), սաղմի ներդրումն է արգանդի պատի մեջ։ Այն սկսվում է բեղմնավորման 7-րդ օրը և տևում մոտ 40 ժամ։ Ներդրման ժամանակ սաղմն ամբողջովին խորասուզվում է արգանդի լորձաթաղանթի մեջ։

Տարբերում են ներդրման երկու փուլ`

  • կպում
  • ներթափանցում։

Առաջին փուլ[խմբագրել]

Առաջին փուլում տրոֆոբլաստը ամրանում է լորձաթաղանթին, և նրանում սկսում են տարբերակվել երկու շերտ ցիտոտրոֆոբլաստը և պլազմոդիտրոֆոբլաստը։ Երկրորդ փուլի ընթացքում արտադրվում են պրոտեոլիտիկ ֆերմենտներ, որոնք քայքայում են արգանդի լորձաթաղանթը։ Տրոֆոբլաստը անմիջապես շփման մեջ է մտնում արյան հետ։ Առաջանում է իմպլանտացիոն փոսիկ, որի մեջ սաղմի շուրջը գոյանում են արյունազեղումների տեղամասր։ Տրոֆոբլաստը սկզբում (առաջին երկու շաբաթ) օգտագործում է մայրաման հյուսվածքների քայքայման արդյունքները (սննդառության հիստոտրոֆ տիպ)։ Ապա սաղմի սնուցումն իրականացվում է մայրական արյունից (հեմատոտրոֆ տիպ)։ Մայր արյունից սաղմն ստանում է ոչ միայն սննդանյութեր, այլև թթվածին, լորձաթաղանթում ուժեղանում է նաև շարակցական հյուսվածքից դեցիդուալ բջիջների (գլիկոգենով հարուստ) առաջացումը։ երբ սամն ամբողջովին խորասուզվում է փոսիկի մեջ, լորձաթաղանթում առաջացած անցքը լցվում է արյունով և լորձաթաղանթի քայքայման արդյունքների նյութերով։ Հետագայում վնասված տեղը փակվում է վերականգնվող էպիթելով։ Ներդրման փուլը սաղմի զարգացման առաջին կրիտիկական շրջաննէ։