Իլյա Ֆալիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Ֆալիկով
ռուս.՝ Илья Зиновьевич Фаликов
Ծնվել էհունիսի 24, 1942 (81 տարեկան)
ԾննդավայրՎլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր, գրաքննադատ
Լեզուռուսերեն
Ազգությունռուս
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
Ստեղծագործական շրջան1964 - այժմ
Պարգևներ«Комсомольская правда» թերթի մրցանակ (1965)
Գ. Բելի հիմնադրամի մրցանակ (ԳԴՀ, 2001)
«Московский счёт» (տարվա լավագույն գրքեր, 2012)

Իլյա Ֆալիկով (ռուս.՝ Илья Зиновьевич Фаликов, 24 հունիսի, 1942, Վլադիվոստոկ), ռուս բանաստեղծ, արձակագիր, գրաքննադատ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Ֆալիկովը ծնվել է 1942 թվականի հունիսի 24-ին Վլադիվոստոկ քաղաքում։ Ավարտել է Հեռավորարևելյան համալսարանը։

Իլյա Ֆալիկովի ստեղծագործություններն սկսել են տպագրվել 1960 թվականին։ Արձակ ստեղծագործություններ է տպագրել «Հոկտեմբեր» (ռուս.՝ «Октябрь») և «Ժողովուրդների բարեկամություն» (ռուս.՝ «Дружба народов») ամսագրերում, գրաքննադատական հոդվածներ՝ «Арион», «Знамя», «Вопросы литературы» ամսագրերում, հրատարակել է գրականության վերաբերյալ էսսեների գրքեր։ Իլյա Ֆալիկովի բանաստեղծությունները, արձակ ստեղծագործություններն ու հոդվածները տպագրվել են «Новый мир», «Октябрь», «Дружба народов» և այլ ամսագրերում։

Իլյա Ֆալիկովը նաև թարգմանել է ԽՍՀՄ ժողովուրդների պոեզիան։ Իլյա Ֆալիկովն արժանացել է «Комсомольская правда» թերթի (1965), «Вопросы литературы» ամսագրի (2001), Գ. Բելի հիմնադրամի (ԳԴՀ, 2001), «Арион» ամսագրի (2004) գրական մրցանակների, ինչպես նաև «Московский счёт» (տարվա լավագույն գրքեր, 2012) մրցանակի, «Эмигрантская лира» (2014) ամսագրի մրցանակի։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների գրքեր
  • Олень (Дальиздат, 1969, նախաբանը Ալեքսանդր Մեժիրովի)
  • Голубиная падь (Современник, 1980)
  • Ель (Советский писатель, 1982)
  • Клады (Молодая гвардия, 1983)
  • Месяц гнёзд (Современник, 1986)
  • Ласточкино лето (Советский писатель, 1990)
  • Книга лирики (Предлог, 2003)
  • Ком (Кругъ, 2007)
  • Сговор слов. Лирика диалога. Նատալյա Արիշինայի հետ համահեղինակությամբ (Прогресс-Плеяда, 2008)
  • 100 стихотворений (Прогресс-Плеяда, 2012)
Վեպեր (հրատարակված ամսագրերում)
  • Белое на белом (1995)
  • Трилистник жёсткой воды (1997)
  • Ливерпуль (2000)
  • Полоса отчуждения (2003)
Գրքեր քնարերգության վերաբերյալ.
  • Прозапростихи (2000)
  • Фактор фонаря (2013)
  • Евтушенко. Love story (2014)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]