Իլյա Շապոշնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Գալուստի Շապոշնիկով
Բնօրինակ անունՓափախչյան Եղիա
Ի ծնե անունՓափախչյան Եղիա
Ծնվել էդեկտեմբերի 22,1895
Դոնի ՌոստովՌուսաստան Ռուսաստան
Մահացել էհունվարի 17,1953
Դոնի ՌոստովՌուսաստան Ռուսաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր,դիրիժոր

Իլյա Գալուստի Շապոշնիկով (Փափախչյան Եղիա) (դեկտեմբերի 22, 1895 (հունվարի 3, 1896), Դոնի Ռոստով - հունվարի 17, 1953, Դոնի Ռոստով), խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1952

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Կիևի կոնսերվատորիայի տեսական-կոմպոզիտորական (1920) և Դոնի Ռոստովի համալսարանի հասարակական գիտությունների (1924) բաժինները։ Կատարելագործվել է Մոսկվայում՝ կոմպոզիտոր Մ․ Իպոլիւոով-Իվանովի մոսլ։ Դոնի Ռոստովի ռադիոյի (1925-1935) և ֆիլհարմոնիայի (1938-1940 և 1944-1953) սիմֆոնիկ նվագախմբերի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ Դասավանդել է Դոնի Ռոստովի երաժշտական ուսումնարանում (1937 թվականից) և զինվորական երաժիշտների դպրոցում (1941-19461944-1953 թվականներին ՌՍՖՍՀ կոմպոզիտորների միության Ռոստովի բաժանմունքի վարչության նախագահ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության մեջ օգտվել է հայկական, մոլդավ, տաջիկական, թաթարական, ադրբեջանական, Դաղստանի, Դոնի կազակների երաժշտության տարրերից։ Գրել է «Բախչիսարայի շատրվանը օպերան (կատարվել է ռադիոյով, 1937), «Երեք բարեկամ» երաժշտական կոմեդիան (1952), 2 սիմֆոնիա (1920, 1943), նվագախմբային նախերգանքներ, սյուիտներ, ռապսոդիաներ, «Նախիջևանյան էսքիզներ», «Երևանյան էսքիզներ», «ՍՍՀՄ ժողովուրդների պարեր» շարքը, դաշնամուրի 2 կոնցերտ (1-ինը՝ 1924, 2-րդը՝ 1944, հայկական թեմաներով), դաշնամուրային տրիո, ռոմանսներ, երաժշտություն դրամատիկական ներկայացումների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 454