Իլյա Լագուտենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Լագուտենկո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունռուս.՝ Илья Игоревич Лагутенко
Ի ծնե անունռուս.՝ Илья Игоревич Лагутенко
Ծնվել էհոկտեմբերի 16, 1968 (55 տարեկան), Մոսկվա
{{{2}}}Ռուսաստան
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ժանրերռոք
Մասնագիտությունդերասան, երգիչ, կոմպոզիտոր, կինոդերասան, բանաստեղծ, նկարիչ, կիթառահար, թարգմանիչ, գրող և արևելագետ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներկիթառ, ստեղնաշարային գործիքներ, վոկալ և բաս կիթառ
Գործունեություն1983–ներկա
ԼեյբլReal Records
ԿրթությունՀեռավորարևելյան դաշնային համալսարան
ԱնդամակցությունQ111043800?
ԿապվածՄումիյ Տրոլլ
Պարգևներ
Կայքwww.mumiytroll.com
 Ilya Lagutenko Վիքիպահեստում

Իլյա Իգորի Լագուտենկո (ռուս.՝ Илья́ И́горевич Лагуте́нко, հոկտեմբերի 16, 1968(1968-10-16)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ռոք-երաժիշտ, «Մումիյ Տրոլլ» (ռուս.՝ Мумий Тролль) խմբի հիմնադիրն ու առաջատարը։ Մասնագիտությամբ արևելագետ է։ Պարգևատրվել է «Վլադիվոստոկի առջև մեծ ավանդի համար» օրդենով[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լագուտենկոն ծնվել է 1968 թվականի հոկտեմբերի 16-ին Մոսկվայում։ 1969 թվականին, երբ կույրաղիքի հեռացման անհաջող վիրահատության պատճառով մահանում է իր հայրը՝ ճարտարապետ Իգոր Լագուտենկոն[3], վեց ամսական Իլյայի ընտանիքը տեղափոխվում է իր մայրական հայրենի քաղաք Վլադիվոստոկ[4]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյան հաջողաբար սովորել է Վլադիվոստոկի № 9 չիներենի խորացված ուսուցմամբ միջնակարգ դպրոցում։ Երգել է մանկական երգչախմբում։ Իր առաջին «Բոնի Պի» խումբը ստեղծել է պատանեկան տարիքում։ Ավարտել է Հեռավոր Արևելքի պետական համալսարանի արևելագիտական ֆակուլտետը[5]։

Մումիյ Տրոլլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին հիմնում է «Մումիյ Տրոլլ» ռոք-խումբը։ Այնուհետև ծառայության է անցնում Խաղաղօվկյանոսյան ռազմական նավատորմում։ Աշխատել է Չինաստանում և Մեծ Բրիտանիայում որպես կոմերցիոն ֆիրմաների խորհրդական։

«Մումիյ Տրոլլ» խումբը վերսկսել է իր գործունեությունը 1990-ականների վերջում, 1997 թ. ապրիլի 24-ին թողարկելով «Մորսկայա» ալբոմը։

Իլյա Լագուտենկոն փորձում է իրեն կինոմատոգրաֆիայում, որպես երաժիշտ, այնուհետև՝ դերասան։ Որպեսզի «ապահովի» ռուսական երաժշտության ապագան, իր մտահաղությամբ ստեղծվել է ստեղծագործական անձանց համար նախատեսված Ռուսաստանի առաջին սոցիալական ցանցը ` ikra.tv:

Ազատ ժամանակ Իլյան գրքեր է գրում։ 2009 թ. աշխատել է «Ճամփորդությունների գիրք» չորս մասից բաղկացած գրքի վրա, նվիրված «Մումիյ Տրոլլ» խմբի ճամփորդություններին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր - Իգոր Վասիլիի Լագուտենկո - ճարտարապետ
  • Խորթ հայր - Կիբիտկին - ծավային կապիտան[6]
  • Մայր - Ելենա Բորիսի Կիբիտկինա - նկարիչ-մոդելավորող
  • Քույր - Մարիա Կիբիտկինա
  • Տատիկ - Վերոնիկա Իոսիֆի Տուր - Մոսկվայի համալսարանի դասախոս[7]
  • Պապիկ - Վիտալի Պավելի Լագուտենկո - ազգությամբ՝ բելառուս, ճարտարապես, Կ-7 սերիայի բնակելի շենքերի հեղինակ[8]։
  • Պապիկ - Նիկոլայ Իվանի Սավչեննկո - ԲՈՒՀ-ի ռեկտոր Վլադիվոստոկում.[9].
  • Նախապապ (հայրական կողմից) - լեհական ինտելիգենտ ընտանիքից, Ռուսաստան է տեղափոխվել Լեհաստանից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 20 տարի անց գնդակահարվել է բոլշևիկների կողմից «ճապոնա-գերմանա-լեհական լրտեսության» համար մեղադրանքով[10]։
  • Նախատատ (մայրական կողմից) - ևս լեհական ընտանիքից, որը Չինաստանից տեղափոխվել է Ռուսաստան, հետո կրկին վերադարձել Չինաստան։ Պատերազմից հետո բնակվել են Մագադանում, որտեղ ծնվել են երաժշտի տատիկն ու մայրը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կինը (1987 - 2003) - Ելենա Լագուտենկո (Տրոյնովսկայա), «Բրատյա Գրիմմ» խմբի մենեջեր[11][12][13]
  • Զավակ - Իգոր Լագուտենկո (ծնվ. 17.05.1988), սովորել է Լոնդոնում.
  • Երկրորդ կինը (2007 - 2008) - Աննա Ժուկովա (ծնվ. 1979 թ.)[14][15], մարմնամարզիկ և մոդել[16]։
  • Դուստր - Վալենտինա-Վերոնիկա (ծնվ. 2008 թ.)[17]
  • Դուստր - Լետիցիա (ծնվ. 2010 թ. հունիսին)[18]

Ծանուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Игорь Пушкарев вручил орден "За заслуги перед Владивостоком" лидеру группы "Мумий Тролль"(ռուս.)
  3. Илью Лагутенко затащили под венец против воли, «Флирт» Արխիվացված 2013-04-23 Wayback Machine(ռուս.)
  4. Իլյա Լագուտենկոյի կենսագրությունը(ռուս.)
  5. «Мумий Тролль. Не надо Vauxhall & I». Fuzz ամսագիր. 1997. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  6. Илья Лагутенко: «Мир больше заинтересован в китайцах, чем они в нём»(չաշխատող հղում)(ռուս.)
  7. dvmusic.ru История Дальневосточной музыки. Дальневосточная музыка(ռուս.)
  8. Инженер Лагутенко. Портрет мастера(չաշխատող հղում)(ռուս.)
  9. [ne]FORMAT #3 :: [fan]CLUB :: ИЛЬЯ ЛАГУТЕНКО(ռուս.)
  10. Илья Лагутенко: полная история(ռուս.)
  11. autogenerated2(ռուս.)
  12. Илья Лагутенко стал отцом(ռուս.)
  13. Елена Лагутенко мстит бывшему мужу. Она раскручивает «Братья Грим»(ռուս.)
  14. Илья ЛАГУТЕНКО: «Было время, когда считаться геем было модно» Արխիվացված 2010-08-31 Wayback Machine(ռուս.)
  15. Илья Лагутенко женился на Анне Жуковой(ռուս.)
  16. Жена Лагутенко в интересном положении?! // Экспресс газета(ռուս.)
  17. Илья Лагутенко назвал дочку в честь мамы своей жены и бабушки(ռուս.)
  18. У Ильи Лагутенко родилась вторая дочка, Дни.ru.(ռուս.)