Իլի (Անգլիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իլի (այլ կիրառումներ)
Քաղաք
Իլի
Ely
ԵրկիրԱնգլիա Անգլիա
ԵնթարկումՔեմբրիջշիրի կոմսություն
Առաջին հիշատակում673
Մակերես23 քառակուսի մղոն
Բնակչություն15․102 մարդ (2001)
Հեռախոսային կոդ01353
Փոստային դասիչCB6 և CB7
Պաշտոնական կայքcityofelycouncil.org.uk
Իլի (Անգլիա) (Անգլիա)##
Իլի (Անգլիա) (Անգլիա)

Իլի (անգլ.՝ Ely), եկեղեցական քաղաք Անգլիայում (բնակչությունը 15․102 մարդ, 2001 թվականի տվյալներով), գտնվում է Արևելյան Քեմբրիջշիրում (Քեմբրիջշիր կոմսությունը գտնվում է Անգլիայի արևելքում), Քեմբրիջից 23 կմ հյուսիս-արևելք։

Իլին համարվում է արքեպիսկոպոսության ոչ պաշտոնական նստավայրը՝ հաստատված 1974 թվականի Թագավորական Պատվոգրով։ Միևնույն ժամանակ ծխական խորհուրդը կազմավորվել է տեղական իշխանության կազմավորման ընթացքում։

Իր բնակչությամբ Իլին հանդիսանում է Անգլիայի երրորդ ամենափոքր քաղաքներից մեկը (Ուելսից, որը Սոմերեսթ կոմսության մեջ է և Լոնդոն Սիթիից հետո) և վեցերորդն է ամբողջ Մեծ Բրիտանիայում (միևնույն ժամանակ նրանից փոքր են Սենթ-Դեյվիս, Բանգոռ Ուելս և Արմա քաղաքները)։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հարուստ է պատմական շինություններով, ոլորուն փողոցներով և խանութների բազմությամբ։ Քաղաքային շուկան աշխատում է ամեն չորեքշաբթի և շաբաթ օրերին։ Իլին տեղակայված է Գրեյթ Ուզ գետի վրա։ Մինչև 8-րդ դարը այստեղ գտնվում էր գետային մեծ նավահանգիստ, այնուհետև ճահիճների չորացնելուց հետո քաղաքը դադարեց ունենալ կղզու կարգավիճակ։ Մինչ օրս գետը հանդիսանում է նավակնեով զբոսանքի սիրահայրների հաճելի զբոսավայր։ Քմբրիջի համալսարանի թիավարման սպորտային թիմը Գրեյթ Ուզ գետի վրա ունի հիմք։ Ամեն օր այստեղ անցկացվում են նավակներով մրցավազք, որտեղ հիմնականում մրցում են Քեմբրիջի և Օքսվորդի համալսարանների թիմերը։

Ասում են, որ քաղաքի անունը առաջացել է Անգլիական «Եել», որը շանակում է պզուկ(օձաձուկ)։ Դա կարող է ճիշտ լինել, քանի որ քաղաքը տեղակայված է ձորում, ճահիճների վրա, որտեղ կային բազմաթիվ պզուկներ(օձաձկներ)։ Կան տեղեկություւներ, որ 11-րդ դարում տեղական Վարդապետները պզուկները օգտագործում էին իրենց հարկերի մարման նպատակով։

Քաղաքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի պատմության արմատները ձգվում են դեպի հեռավոր անցյալ։ Առաջին հիշատակությունը վերաբերում է 673 թվականին, որտեղ նկարագրված էր Իլի կղզում գտնվող Կրեմտանդուն բնակավայրը, որը գտնվում էր Սբ․ Էտելդրեդի ենթակայության, Էտելդերդի թագավորի աղջիկ Աննայի ենթակայության ներքո։ Աբբայությունը կործանվեց 870 թվականին դանիական բարբարոսների կողմից և 100 տարուց ավել ոչ ոքի կողմից չվերականգնվեց։ Բնակչությունը մինչև վերջ դիմադրություն ցույց տվեց Վիլհելմ Առաջինին, որ ձգտում էր գրավել Անգլիան և ընկավ միայն 1071 թվականին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Eels could be slipping away from city’s river", Ely Standard Web Editorial, July 13, 2007. Accessed December 12, 2007

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]