Իլթեր Թյուրքմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլթեր Թյուրքմեն
İlter Türkmen
Ծնվել է 1927թ. նոյեմբերի 8
Ծննդավայր ԹուրքիաԹուրքիա
Մասնագիտություն պետական գործիչ
դիվանագետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար
(1980-1983)

Իլթեր Թյուրքմեն (թուրք.՝ İlter Türkmen; ծնվել է 1927 թ. նոյեմբերի 8-ին), թուրք քաղաքական գործիչ և դիվանագետ։ [1]

1949 թվականին ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետը, այնուհետև տարբեր պաշտոններում աշխատել է Թուրքիայի արտ.գործ. նախարարությունում։ 1959-1960 թթ. եղել է ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացչության խարհրդատու, 1960-1961 թթ.` ՄԱԷ-ում և 1961-1964թթ.` ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատների խորհրդատու։ 1967-1968 թթ. Թուրքիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարի տեղակալ։ Եղել է Թուրքիայի դեսպանը Հունաստանում (1968 - 1972), ԽՍՀՄ-ում (1972 - 1975), ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը (1975 - 1978)։ 1979-1980 թթ.՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։ 1980 թ. հուլիսից-սեպտեմբեր ամիսներին զբաղեցրել է Թուրքիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 1980 թ. սեպտեմբերյան հեղաշրջումից հետո դարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, մնալող այդ պաշտոնին մինչ 1983 թ. հոկտեմբերի 24-ը։ Հետագայում եղել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը Ժնևում (1983 - 1985) և Նյու Յորքում (1985 - 1988), Թուրքիայի դեսպանը Ֆրանսիայում (1988 - 1991)։ 1991-1996 թթ. Թյուրքմենը զբաղեցրել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի պաղեստինի փախստականներին օգնության գործակալության համար գլխավոր կոմիսարի պաշտոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. İlter Türkmen (1927 - .... ) (թուրքերեն)