Իզոմերացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իզոմերացում, ներմոլեկուլային ռեակցիա, որի ընթացքում փոխվում է մոլեկուլի կառուցվածքը, անփոփոխ է մնում բաղադրությունը։ Իզոմերացումը դարձելի ռեակցիա է, հավասարակշռությունը կախված է ջերմաստիճանից, ճնշումից, լուծիչից և այլն։ Եթե իզոմեր ձևերից մեկը անկայուն է, ապա այն գործնականում չի ստացվում։ Իսկ եթե իզոմերցումը դարձելի չէ, ապա տեղի են ունենում ներմոլեկուլային վերախմբավորումներ։ Իզոմերացումը ներմոլեկուլային վերախմբավորման մասնավոր դեպք է։ Տարածված քիմիական ռեակցիաներից է։ Բնորոշ է օրգանական միացությունների, հատկապես էթիլենային և ացետիլենային ածխաջրածինների համար, օրինակ,

;
։

Իզոմերացումով բարելավվում է բենզինի բարձր օկտանային թիվը, ոչ արոմատիկ հումքից ստացվում են քիմիական արդյունաբերության համար կարևոր արոմատիկ ածխաջրածիններ (բենզոլ, տոլուոլ և այլն), էթիլենօքիդից՝ քացախալդեհիդ, ցիկլոհեքսանոնօքսիմից՝ կապրոլակտամ և այլն։ Իզոմերացումը կարևոր դեր է կատարում կենսաքիմիական պրոցեսներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 314