Իդ, էգո և սուպեր Էգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իդ, Էգո և Սուպեր Էգոից)
Իդ, էգո, սուպեր Էգո. կառուցվածքային սառցալեռ

Իդ, էգո, սուպեր Էգո, ըստ Զիգմունդ Ֆրոյդի՝ փսիքեի կառուցվածքի նկարագրության՝ հոգեկան ապարատի երեք բաղադրիչ մասերը։ Այս մոդելի համաձայն՝ իդը չկոորդինացված բնազդական մղումներ ամբողջությունն է, սուպեր էգոն խաղում է քննադատական և բարոյագիտական դեր, իսկ էգոն կազմակերպված, իրատեսական մասն է, որը տատանվում է սուպեր էգոյի և իդի ցանկությունների միջև[1]։ Սուպեր էգոն կարող է կանգնեցնել մարդուն մի բան անելուց, որը ցանկանում է իդը[2]։ Չնայած այս մոդելը շատ կառուցվածքային է և նայում է հոգուն՝ որպես ապարատի, իդը, էգոն և սուպեր էգոն զուտ սիմվոլիկ հղացքներ են և չեն վերաբերում իրական՝ սոմատիկ կառուցվածքների, որոնք կազմում են ուղեղի մաս կամ ուսումնասիրվում են նեվրոգիտության կողմից։ Ֆրոյդը այս մոդելն առաջին անգամ ներկայացրել է 1920-ական թվականներին՝ «Հաճույքի պրինցիպից անդին» էսսեում և առավել ամբողջացվել է երեք տարի անց՝ «Էգոն և Իդը» էսսեում։ Ֆրոյդը մշակել է տեսությունը՝ կապված «անգիտակցական» հասկացության ոչ միանշանակ և խնդրահարույց լինելու հետ։

Իդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդը, որ լատիներեն նշանակում է «այն»[3], մարդու հոգեկանի այն մասն է, որը իր մեջ է ներառում պարզագույն, հիմնական բնազդները։ Իդը փսիխեի միակ բաղկացուցիչն է, որը մարդն ունի ի ծնե[4]։ Այն մարդու մարմնական պետքերի, իմպուլսների և ցանկությունների, մասնավորապես՝ սեռական և ագրեսսիվ մղումների աղբյուրն է։ Իդը պարունակում է լիբիդոն, որը այն առաջնային բնազդային ուժն է, որը անհաղորդ է իրականությանը[5]։ Իդ աշխատում է՝ ելնելով «հաճույքի պրինցիպից»` հոգեկանի ուժից, որը մոտիվացնում է յուրաքանչյուր իմպուլսի անհապաղ բավարարման ձգտումը[6], ինչը ենթադրում է ցավի և տհաճության զգացողությունների անգիտակցական վանում և դրանցից ամեն կերպ խուսափելու ձգտում[7]։ Ֆրոյդն ինքը այսպես է նկարագրում իդը.

Այն մեր անձի խավար և անհասանելի մասն է, այն քիչը, որ գիտենք նրա մասին մենք սովորել ենք երազների մասին մեր ուսումնասիրությունից և նեվրոտիկ սիմպտոմների կառուցվածքից, և այդ ամենի մեծ մասը բացասական բնույթի է և կարող է նկարագրեվել միայն որպես էգոյի հակադրություն։ Մենք հասկանում ենք իդը անալոգներով. մենք այն անվանում ենք քաոս... Այն լցված է բնազդներից բխող էներգիայով, բայց այն չունի ոչ մի կազմակերպվածություն, չի արտադրում որևէ ընդհանրական կամք, բայց միայն ծարավ` բնազդական պետքերի բավարարման բերող, ինչը հաճույքի պրինցիպի ուսումնասիրությանն է ենթակա[8]։

Էգո[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգո, որ լատիներենում նշանակում է «ես»[9], գործում է՝ ելնելով իրականության պրինցիպից, ինչ նշանակում է, որ այն ձգտում է իրականացնել իդի ցանկությունները առավել իրատեսականորեն՝ հասցնելով նպատակին և ոչ իմպուլսի բավարարմանը[10]։ Միաժամանակ, Ֆրոյդը՝ նշելով, որ էգոն տատանվում է իդի և իրականության միջև. «Այն երբեմն ստիպված է խափանել իդի անգիտակցական հրահանգները իր սեփական` ենթագիտակցական հրահանգներով, որպեսզի լուծի իդի խնդիրները իրականության հետ...»[11]։ Իրականության պրինցիպը էգոյի կարգավորիչ մեխանիզմ է, որը թույլ է տալիս համեմատել անհապաղ պետքերն ու իրական աշխարի պահանջները։Սրա օրինակ է այն, որ մեխանիզմը կօգնի մարդուն չգողանալ այլ մարդու սեփականությունը, այլ փոխարենը գնել կամ պարտքով վերցնել այն[12]։

Էգոն փսիխեի կարգավորված մասն է, որը ներառում է պաշտպանողական, ինտելեկտուալ-կոգնիտիվ, էմոցիոնալ և ղեկավարող գործառույթները։ Էգոն ունի գիտակցական տեղեկացվածություն, չնայած էգոյի ոչ բոլոր գործողություններն են գիտակցական։ Ի սկզբանե Ֆրոյդն օգտագործում էր էգո բառը նկարագրելու համար մարդու եսը առհասարակ, սակայն հետագայում էգոյի գործառույթներին վերագրվեցին դատողությունը, հանդուրժումը,իրականության զգացումը, պաշտպանությունը, ինֆորմացիայի սինթեզը, ինտլեկտուալ գործառությունները և հիշողությունը[1] Ֆրոյդն ասում է. «Էգոն իդի այն մասն է, որը մոդիֆիկացվել է արտաքին աշխարհի ազդեցության ներքո...Էգոն ներկայացնում է այն ինչ կոչվում է պատճառ և հայտնի իմաստ` ի հակադրություն իդի, որը պարունակում է կրքերը...իդի համեմատությամբ այն նման է ձի հեծնած մարդուն, ով պետք է կառավարի ձիու գերազանցող ուժը՝ մեկ տարբերությամբ. ձիավարը օգտագործում է սեփական ուժը, միչ էգոն արտաքին միջոցներ է գործի դնում»[13]։ Ավելի վատ. «Այն ծառայում է երեք տարբեր տերերի` արտաքին աշխարհին, սուպեր էգոյին և իդին»[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Snowden, Ruth (2006). Teach Yourself Freud. McGraw-Hill. pp. 105–107. ISBN 978-0-07-147274-6.
  2. "The Super-ego of Freud.""http://journals1.scholarsportal.info.myaccess.library.utoronto.ca/tmp/161
  3. "id." Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica 2009 Deluxe Edition.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  5. Carlson, N. R. (19992000). Personality. Psychology: the science of behavior (Canandian ed., p. 453). Scarborough, Ont.: Allyn and Bacon Canada.
  6. Schacter, Daniel (2009). Psychology Second Edition. United States of America: Worth Publishers. p. 481. ISBN 978-1-4292-3719-2.
  7. Rycroft, Charles (1968). A Critical Dictionary of Psychoanalysis. Basic Books.
  8. Sigmund Freud, New Introductory Lectures on Psychoanalysis [1933] (Penguin Freud Library 2) pp. 105–6
  9. "ego." Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica 2009 Deluxe Edition.
  10. Noam, Gil G; Hauser, Stuart T.; Santostefano, Sebastiano; Garrison, William; Jacobson, Alan M.; Powers, Sally I.; Mead, Merrill (February 1984). "Ego Development and Psychopathology: A Study of Hospitalized Adolescents". Child Development (Blackwell Publishing on behalf of the Society for Research in Child Development) 55 (1): 189–194.
  11. 11,0 11,1 Freud, New Introductory Lectures p. 110
  12. Schacter, Gilbert, Wegner, Daniel (2011). Psychology (1. publ., 3. print. ed.). Cambridge: WorthPublishers. ISBN 978-1-429-24107-6.
  13. Freud,The Ego and the Id, On Metapsychology pp. 363–4

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Freud, Sigmund (1910), "The Origin and Development of Psychoanalysis", American Journal of Psychology 21(2), 196–218.
  • Freud, Sigmund (1920), Beyond the Pleasure Principle.
  • Freud, Sigmund (1923), Das Ich und das Es, Internationaler Psycho-analytischer Verlag, Leipzig, Vienna, and Zurich. English translation, The Ego and the Id, Joan Riviere (trans.), Hogarth Press and Institute of Psycho-analysis, London, UK, 1927. Revised for The Standard Edition of the Complete *Psychological Works of Sigmund Freud, James Strachey (ed.), W.W. Norton and Company, New York, NY, 1961.
  • Freud, Sigmund (1923), "Neurosis and Psychosis". The Standard Edition of the Complete Psychological Works of Sigmund Freud, Volume XIX (1923–1925)։ The Ego and the Id and Other Works, 147–154
  • Gay, Peter (ed., 1989), The Freud Reader. W.W. Norton.
  • Rangjung Dorje (root text)։ Venerable Khenchen Thrangu Rinpoche (commentary), Peter Roberts (translator) (2001) Transcending Ego: Distinguishing *Consciousness from Wisdom, (Wylie: rnam shes ye shes ‘byed pa)
  • Kurt R. Eissler: The effect of the structure of the ego on psychoanalytic technique (1953) / republished by Psychomedia</poem>