Իդա Կամինսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իդա Կամինսկա (լեհ.՝ Ida Kamińska, 1899 թ., սեպտեմբերի 18 (1899-09-18), Օդեսսա, Ռուսական կայսրություն - մայիսի 21, 1980 (80 տարեկան), Նյու Յորք, ԱՄՆ), լեհ-հրեական դերասանուհի[1], 1966 թ. ներկայացվել է Օսկար մրցանակի։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել]

Իդա Կամինսկան ծնվել է 1899 թվականի սեպտեմբերի 18-ին Օդեսսայում։ Նրա մայրը՝ Էսթեր Ռոխլ Կամինսկան, կինոյի դերասանուհի էր, իսկ հայրը՝ Աբրամ Իցհակ Կամինսկին՝ թատրոնի դերասան։ Եղբայրը՝ Ժոզեֆ Կամնիսկին երաժիշտ էր։

Թատերական գործունեությունը սկսել է 1904 թվականից, երբ դեռ 5 տարեկան էր[1]։ Կինոյում առաջին աշխատանքը եղել է 1912 թվականին, այդ ֆիլմում նկարահանվել են նաև նրա մայրն ու քույրը[2]։ Նկարահանվել է 11 ֆիլմում։ Ամենահայտնի ֆիլմը 1965 թվականին չեխոսլովակյան «Հրապարակի վրայի խանութը» ֆիլմն էր, որի համար Իդա Կամինսկան ներկայացվել է Օսկարի լավագույն դերասանուհի անվանակարգում։

Վերջին աշխատանքը կինոյում եղել է 1970 թվականին[3], որից հետո աշխատել է միայն թատրոնում, հյուրախաղերով հանդես գալով շատ երկրներում։

Մահացել է 1980 թվականի մայիսի 21-ին Նյու Յորքում։

Պարգևներ[խմբագրել]

Իդա Կամինսկին արժանացել է մի շարք լեհական մրցանակների և պարգևների՝ Լեհաստանի Վերածննդի 4-րդ կարգի շքանշան, Աշխատանքային 1-ին և 2-րդ կարգի շքանշան, Լեհաստանի 10-ամյակի և Լեհաստանի 1000 ամյակի շքանշաններ։

Անձնական կյանք[խմբագրել]

Երկու անգամ ամուսնացած է եղել, ունեցել է 2 երեխա։ Առաջին ամուսինը եղել է լեհ դերասն, ռեժիսոր և թատերական գործիչ Զիգմունդ Տուրկովը, ունեցել են 1 աղջիկ՝ Ռութ Կամինսկա, ով ամուսնացել է ջազ երաժիշտ Էդդի Ռոզների հետ։ Երկրորդ անգամ ամուսնացել է լեհ ռեժիսոր և դերասան Մարիան Մելմանի հետ, ունեցել են մեկ տղա՝ Վիկտոր։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Goldreich, Sheila Segal ; foreword by Gloria (1996)։ Women of valor : stories of great Jewish women who helped shape the twentieth century։ West Orange, NJ: Behrman, 52-65։ ISBN 0874416124։ 
  2. [ed.], Martin Banham (2000)։ The Cambridge guide to theatre, Repr. (with corr.)., Cambridge [u.a.]: Cambridge Univ. Press, 586։ ISBN 0521434378։ 
  3. Langman, Larry (2000)։ Destination Hollywood : the influence of Europeans on American filmmaking։ Jefferson, NC: McFarland, 24։ ISBN 078640681X։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]