Իգնիմբրիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգնիմբրիտ

Իգնիմբրիտ (լատին․՝ ignis՝ կրակ, լատին․՝ imber՝ հեղեղ) (հրահեղեղ, տուֆալավա), հրաբխային ապար։ Առաջանում է հրաբխի ժայթքելուց հետո՝ հրաբխային փոշու, մոխրի, ավազի, ավելի խոշոր բեկորների՝ հրաբխային ապակու ու շիկացած գազերի կախույթից, որը մինչև 150մ/վ արագությամբ շարժվում, տարածվում ու լցվում է ռելիեֆի անհարթությունները՝ առաջացնելով հարթ մակերևույթ։ Գազերի անջատումից հետո խտանում ու ջերմազոդվում է։ Իգնիմբրիտային են Երևան-Գյումրու, Անիի և Արթիկի տիպերի տուֆերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։