Իգնատիոս Եփրեմ Երկրորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգնատիոս Եփրեմ Երկրորդ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 3, 1965(1965-05-03) (58 տարեկան)
ԾննդավայրԱլ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա
Քաղաքացիություն Սիրիա
ԿրոնԱրևելյան ուղղափառ եկեղեցիներ
ԿրթությունCoptic Theological and Clerical College? (1988) և St Patrick's College? (1994)
Գիտական աստիճանաստվածաբանության դոկտոր (1994)
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններSyriac Patriarch of Antioch?
 Ignatius Aphrem II Վիքիպահեստում

Մորան Մոր Իգնատիոս Եփրեմ Երկրորդ (արամեերեն՝ ܐܝܓܢܐܛܝܘܣ ܐܦܪܝܡ ܬܪܝܢܐ ܟܪܝܡ, մայիսի 3, 1965(1965-05-03), Ալ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա), Ասորի Ուղղափառ եկեղեցու պետ և Անտիոքի և համայն Արևելքի պատրիարք (2014 թ. մարտի 31-ից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թ. ընդունվել է Լիբանանի Աչանե քաղաքի Սուրբ Եփրեմի անվան աստվածաբանական սեմինարիան։

1982-84 թթ. ծառայել է Հալեպի թեմում։

1984-88 թթ. սովորել և ավարտել է Կահիրեի Ղպտի աստվածաբանական ճեմարանը՝ աստվածաբանության բակալավրի աստիճանով։

1985 թ. դարձել է վանական և Եգիպտոսում ձեռնադրվել սարկավագ։ Նույն տարում ձեռնադրվել է կուսակրոն քահանա։

1988-89 թթ. եղել է հանուցյալ Պատրիարք Մորան Մոր Զակկա I Իվասի քարտուղարը և որպես ուսուցիչ ծառայել Դամասկոսի Սուրբ Եփրեմի անվան աստվածաբանական ճեմարանում։

1991 թ. ընդունվել է Մայնութի Սուրբ Պատրիկի անվան քոլեջ (Իռլանդիա)։

1992 թ. քոլեջում ստացել է «Սրբազան Աստվածաբանության» աստիճանի լիցենզիա։

1994 թ. «Խաչի խորհրդաբանությունը վաղ ասորական քրիստոնեության մեջ» թեմայի վերաբերյալ դոկտորական թեզ պաշտպանելուց հետո ստացել է աստվածաբանության դոկտորի աստիճան։

Այս ընթացքում նա իր ծառայությունն է բերել նաև Լոնդոնում որպես Ասորի Ուղղափառ Եկեղեցու փոխառաջնորդ։

1996 թ. հունվարի 2-ին օծվել է եպիսկոպոս և ստացել Մոր Կիրիլ եպիսկոպոսական անունը՝ նշանակվելով նորաբաց Ասորի Ուղղափառ Եկեղեցու Միացյալ Նահանգների Արևելյան թեմի Պատրիարքական Փոխանորդ։

1996 թ. մարտի 2-ին մեկնել է Միացյալ Նահանգներ և պաշտոնապես հաստատվել իր պաշտոնին Նյու Ջերսիի Սբ. Մարկոսի տաճարում։

1991 թ. սկսած մասնակցել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի, ինչպես Կենտրոնական, այնպես էլ Գործադիր Կոմիտեներին՝ իբրև Ասորի Ուղղափառ Եկեղեցու պատվիրակության անդամ։ Նա նաև անդամակցել է ԱՄՆ-ի՝ Քրիստոսի Եկեղեցիների Ազգային Խորհրդի Գործադիր և Ղեկավար մարմինների աշխատանքներին։ Որպես համանախագահ՝ իր ծառայությունն է բերել Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների կոնֆերանսում։

Մոր Կիրիլը կարևոր դեր է խաղացել նաև նոր հիմնադրված «Քրիստոնեական Եկեղեցիները Միասին» էկումենիկ նոր մարմնի ստեղծման գործում։

2014 թ. մարտի 31-ին Ինատիոս Զակա II-ի մահից հետո Ասորի Ուղղափառ Եկեղեցու Սինոդը Մոր Կիրիլին ընտրել է Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք և Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պետ։

Գահակալության արարողությունը տեղի է ունեցել 2014 թ. մայիսի 29-ին։

Հարաբերություններ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ և ասորի եկեղեցիները համագործակցում են՝

  • Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդում,
  • Մերձավոր Արևելքի Եկեղեցիների Խորհրդում,
  • Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև ընթացող աստվածաբանական երկխոսության շրջանակներում,
  • Անգլիկան և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև ընթացող աստվածաբանական երկխոսության շրջանակներում,

Ներկայիս պատրիարքը բարեկամական հարաբերություններ ունի Հայ եկեղեցու սպասավորների հետ։ Նա 2001 թ. որպես Ասորի Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի միջոցառումների շրջանակներում եղել է Հայաստանում։ 2011 թ. ներկա է եղել Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսական ձեռնադրությանը։ 28 Յունիս 2014 թ. այցելել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն։ 2014 թ. հոկտեմբերի 10-ին Իգնատիուս Եփրեմ Երկրորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով եղբայրական եռօրյա այցով ժամանել է Հայաստան՝ ուղեկցությամբ Տրիպոլիի և Լեռնային Լիբանանի արքեպիսկոպոս, Ս. Սինոդի գլխավոր քարտուղար Մոր Թեոփիլոս Սալիբայի, Հոմսի արքեպիսկոպոս Մոր Սիլվանոս Բուտրոս ալ Նեհմեհի, պատրիարքական քարտուղար Մոր Տիմոթեոս Մաթթա ալ Խուրիի, Հայր Կարլոս Բաբիի և Հայր Ջոզեֆ Բալիի։ Այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարել են հոգեհանգիստ հայ և ասորի նահատակների համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]